Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
НКԱդրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ-ի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր Քաշաթաղի (Լաչինի) շրջանում:
Մահացել են կրտսեր սերժանտ Ջոշգուն Զեյնալլին և զինվոր Օրխան Ռահիմլին:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: