Եվրո-2020․ Ֆրանսիան չհաղթեց Շվեյցարիային 90 րոպեում, լրացուցիչ ժամանակ է (լուսանկարներ)
SportՖրանսիայի հավաքականը Բուխարեստում մրցում է Շվեյցարիայի հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով:
15-րդ րոպեին Սաֆերովիչը գլխի հարվածով առաջ մղեց շվեյցարցիներին: Երկրորդ կեսի սկզբնամասում շվեյցարացիները լավ շանս ունեին զարգացնելու հաջողությունը, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Ընդամենը երկու րոպե անց Բենզեման հավասարեցրեց հաշիվը, ևս երկու րոպե անց «Ռեալի» հարձակվողը առաջ մղեց ֆրանսիացիներին: 75-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 6 րոպե անց «Բենֆիկայի» հարձակվողը դուբլ ձևակերպելով հաշիվը դարձրեց 3:2, իսկ 90-րդ րոպեին Գավրանովիչը հավասարեցրեց հաշիվն ու խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում: