Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը

Blogosphere

Փաստը, թե ինչքան հեշտ հայ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի և անթիվ զոհերի հետ, արդեն ընտրական թեմա չէ, սա հայրենիքի կեղծման խնդիր է։ Այս մասին գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Գրիգորյան.

«Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, այլ՝ հայրենիքի և պետության նպատակներում։

Չեք ուզում Արցախ՝ չի լինի, չեք ուզում բանակ՝ չի լինի, չեք ուզում պահել սահմանները՝ չեք պահի, չեք ուզում արժանապատիվ ապրել՝ չեք ապրի...

Ակնհայտ է, որ թուրքական հատուկ ծառայությունները շատ երկար տարիներ աշխատել են՝ հայ ժողովրդի մեջ նման տրամադրություններ սերմանելու համար և դա արել են հայաստանյան ազդեցության գործակալների ցանցով՝ քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, սոցիալական ծրագրեր, անհատներ, հատկապես մարզերում, սոցցանցերում՝ լավ կազմակերպված խմբերի միջոցով և այլն։ Հիմա պետք է հասկանալ հեռանկարը։

Ինչ է ուզում Թուրքիան

Թուրքական նպատակը մեր հաշվին Կովկասում ամրանալն է։ Թուրքիան մեզ տեսնում է որպես կիսապետություն, թույլ կենցաղային մի  միավոր՝ առանց նպատակների ու հոգևոր արժեքների՝ «Սնունդ՝ արժանապատվության դիմաց»  բանաձևով։ Կենցաղային կապիտալի ներհոսքով Թուրքիան Հայաստանը պատկերացնում է որպես մի քիչ ավելի մեծ «Լալելի», ոչ ավելին։

Ինչ է ուզում Ռուսաստանը

Ռուսաստանը հասկանում է, որ նման  պատմական պարտության ընդունակ և նման որակներով հասարակությամբ Հայաստանում ժամանակակից պետություն կառուցել և պինդ դաշնակից ունենալ մոտ ապագայում հնարավոր չէ։ Բայց դեմ է նաև թուրքական առևտրա-սաունային թաղամասի կարգավիճակին։

Այդ պատճառով ռուս զինվորը կկանգնի մեր սահմանին, իսկ ռուսական կապիտալին կուղղորդեն՝ արագ ձեռք բերել Հայաստանի խոշոր հեռանկարային ձեռնարկությունները։ Դրանք քիչ են, բայց գտվում են շատ կարևոր շրջաններում, օրինակ՝ Սյունիքում և Վայոց Ձորում։

Դրան զուգահեռ՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ,  կանցնի փափուկ ուժի կիրառմանը, այն է՝ հայ ժողովրդի կրթմանը, մշակութային և քաղաքացիական էքսպանսիային, կփորձի ձևավորել ավելի ցիվիլ քաղաքական-հանրային էլիտաներ, որպեսզի չվտանգի իր ծրագրերը և տեսանելի ապագայում չունենա նոր «Նիկոլ»։

Ինչ է ուզում Հայաստանը

Այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ոչինչ ուզելու, ի վիճակի չէ նույնիսկ կարճաժամկետ նպատակներ դնելու։ Մենք գտնվում ենք ազգային–պետական դեֆոլտի մեջ։

Ինչ է ուզում և անելու Նիկոլը

Գրեթե բոլորի համար արդեն պարզ է, որ Նիկոլի և Հայաստանի շահերն ու ցանկությունները միմյանց հետ որևէ ընդհանուր բան չունեն։ Նիկոլը շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվել իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում, պատմական աղետի ծավալը շատ լավ գիտի և, դա հասկանալով, ուզում է մեկ բան՝ մի պահի ստանալ իր և իր ընտանիքի համար անձեռնմխելիության պողպատյա երաշխիքներ։ Բայց որպեսզի այդ երաշխիքներն իսկապես լինեն ոչ թե թավշյա, այլ պողպատյա, նա պետք է կարճաժամկետ փուլում որոշակի գործեր անի՝ ավարտին հասցնի ստանձնած պարտավորությունները խոշոր խաղացողների առաջ, և իր համար Հայաստանում ձևավորի անհատական և ինստիտուցիոնալ անվտանգության բարձիկներ։

Այս խնդիրները լուծելու համար նա առաջին հերթին հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում պիտի փորձի դիրքավորվել որպես միապետ, թագավոր։ Նա պետք է հպատակեցնի ողջ Հայաստանը՝ քրեական գործերով, բիզնեսի պատժամիջոցներով, վարչական ռեսուրսով՝ իրեն կամ իր ընտանիքի անդամներին վիրավորածներին պատժելով, իր ներկայությամբ բոլորին ոտքի  կանգնեցնելով և այլ բոլոր միջոցներով։Մինչ այս պահը նա հենց դա է անում, և դա նրա մոտ ստացվում է։

Այս փուլից անմիջապես հետո նա, որպես թագավոր, միանձյա կայացնելու և իրագործելու է հայ ժողովրդի և պետության համար պատմական, անշրջելի որոշումներ։

Քանի որ Հայաստանի ճակատագրի մասին որոշումները կայացվում են Պուտին-Էրդողան-Ալիև ձևաչափով և մեզ մատուցվում են արդեն որպես պատրաստի լուծումներ, Նիկոլն անգամ կարիք չունի մտածելու այդ որոշումների մասին, նա այդ ֆրոնտում պարզապես պարապ է։

Ինչ վերաբերում է իր անվտանգության համակարգի ձևավորմանը, ապա այստեղ աշխատելու է երկու ուղղությամբ.

Հնարավորինս արագ և կոշտ ջարդել իր իրական ընդդիմադիր համակարգերը։

Ձևավորել նոր ինստիտուցիոնալ համակարգեր

Առաջին մասով, կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է և արագ տեսանելի։

Ինչ վերաբերում է երկրորդին, ապա դա ավելի խորքային և բազմաքայլ խնդիր է։

Ըստ այդմ՝ Նիկոլը փորձելու է ստեղծել նոր համակարգեր.

 «Նոր սփյուռք»

«Նոր Էջմիածին»

Նոր ԱԳՆ

«Նոր լրատվական» դաշտ

«Նոր քաղաքացիական հասարակություն»

«Նոր ընդդիմություն»

« Նոր թիմակիցներ»

Նոր բիզնես էլիտա

  և այլն

Նիկոլը ռուս-թուրքական շահերի բալանսավորված իրագործման և այս խնդիրների լուծումից հետո մի ճիշտ պահի  ստանալու է անձնական անվտանգության պողպատյա երաշխիք ու հեռանա։

Ինչ է լինելու իշխանական թիմի հետ

Երբ դրսից չկա վտանգ, սկսվում է իշխանության ներսում սրընթաց կոնֆլիկտների փուլը։ Այս իշխանությունն արդեն չունի ո´չ իդեա, ո´չ զսպող ուժ։ Իշխանության ներսում կեղծ ապահովության զգացումը շատ արագ բերելու է այլասերման, և մենք ականատես ենք լինելու ներիշխանական թայֆայականության բոլոր դրսևորումներին՝ փոխադարձ կոմպրոմատներ, վարկաբեկումներ, անդադար պայքար իրար դեմ։ Սա բերելու է իշխանության թուլացմանը և նրա հանդեպ հանրային ատելության մեծացմանը։

«Սոմխեբի ուգանա վագոնշի»

Ընդամենը մի  60-70 տարի առաջ հայերը զանգվածաբար գնում էին Վրաստանի թեյի պլանտացիաներում աշխատելու, և նրանց համար առանձնացվում էր գնացքի վերջին վագոնը՝ որպես ավելի ցածր որակի և սորտի միավոր։ Վրացի գնացքի ուղեկցորդը պարբերաբար հայտարարում էր. Սոմխեբի ուգանա վագոնշի. հայերը՝ վերջին վագոն։

Մենք 30 տարի դեմ գնացինք պատմությանը, մեր բոլոր սխալներով ու տապալումներով հանդերձ՝ կարողացանք մեր վագոնը առաջ տանել։ Բայց հիմա այն հետ գնաց իր «պատմական» տեղը։ Հիմա բոլորը մեզ վրացերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն նույն բանն են ասելու՝ ձեր տեղը վերջին վագոնն է։ Եվ սա ոչ այնքան պատերազմի և պարտության արդյունքում է, որքան՝ դրանից հետո կատարած ընտրության։

 Ինչ անել

Մեր միակ իրական բազան 400 հազար ձայնն է, որը մերժել է նիկոլիզմը։ Այն կարող է դառնալ արտագաղթի առաջնային ռեսուրս, բայց կարող է դառնալ նաև հսկայական գործուն կապիտալ, եթե կարողանաս ճիշտ հետևություններ անել։

Որպեսզի այդ 400 հազարին, ինտեգրելով քվեարկության չգնացած այլ հարյուր հազարների, դարձնես վճռորոշ գործոն, պետք են նոր մտքեր, նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր թիմեր։ Պետք է արմատախիլ անել հայկական ֆեոդալիզմը, որն ատամներով պահում են իշխանությունն ու ընդդիմությունը։

Նոր քաղաքական հոսանքների ձևավորումը միակ հնարավորությունն է, որպեսզի, պատմական նոր իրողությունները հաշվի առնելով, սկսենք մեր երազածին գոնե մի քիչ մոտ, հոգևոր ու առաջադիմական արժեքներով 21-րդ դարի հայկական պետության կառուցումը՝ լրիվ այլ արժեքներով ու պատկերացումներով։ Իսկ առայժմ հին Հայաստանի ավերակների վրա շարունակում է ասպատակել «թագավորը» իր 700 հազարանոց զորքով»։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular