Կանադայում՝ գիշերօթիկ դպրոցի տարածքում, հայտնաբերվել է ավելի քան 750 հուղարկավորված մարմին (տեսանյութ)
ՏեսանյութերԿանադայում հայտարարվել է սարսափելի նոր գտածոյի մասին, գրում է NewYorkPost-ը: «Սասկաչևանում՝ գիշերօթիկ դպրոցի տարածքում, հայտնաբերվել է ավելի քան 750 հուղարկավորված մարմին: Դրանք չնշված գերեզմաններ են, ինչպես նացիստական համակենտրոնացման ճամբարներում: Հուղարկավորվածների մեծ մասը երեխաներ են, ովքեր սովորել և ապրել են այդ դպրոցում՝ ողջ 20-րդ դարի ընթացքում»,֊ասվում է հաղորդագրության մեջ: