Արայիկ Հարությունյանը չորս ոլորտ այլասերեց և վերջում ստիպված եղան իրեն հանելու, որ չպախարակի կուսակցությունը. Նավասարդյան
ОбществоՀարցումներում կարող են լինել շեղումներ։ Շեղումներ կան նաև այս հետընտրական թեժ իրավիճակում, բայց չենք կարող մեկնաբանել թվային կտրուկ տարբերությունը. Այս մասին հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին, թե GALLUP-ը կեղծ տվյալներ են հրապարակում, Նավասարդյանը հիշեցրեց Հարությունյանի անցյալը.
«Ես կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը պետք է կենտրոնանար իր աշխատանքի վրա, որ չորս ոլորտ այլասերեց և վերջում ստիպված եղան իրեն հանելու, որ չպախարակի կուսակցությունը»։