Ֆերնանդինյոն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ
ՍպորտԲրազիլացի ֆուտբոլիստ Ֆերնանդինյոն երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
Ֆերնանդինյոն «Սիթիին» է միացել Դոնեցկի «Շախտյորից» 2013 թվականին: 36-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: «Իմ գլխում և մտքում աշխատանքը դեռ չի ավարտվել: Այդ պատճառով՝ ես որոշեցի մեկ տարի էլ մնալ այստեղ և փորձել օգնել թիմին և ակումբին՝ հասնելու իրենց նպատակներին», - ասել է Ֆերնանդինյոն: «Մանչեսթեր Սիթիի» կազմում Ֆերնանդինյոն դարձավ Անգլիայի քառակի չեմպիոն, երկրի գավաթակիր, վեց անգամ նվաճել Անգլիայի լիգայի գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ՝ կիսապաշտպանը «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 350 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ: