ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստը Դա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասին Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ Դուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին» Ապրիլի 16-ի աստղագուշակ Հինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն Չախալյան Ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Սամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիին Ոստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան 

Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է․ ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում

Հասարակություն

Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցում։

«Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար:

Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռևս սպառված չի եղել։

Պատմագրերում բացակայել են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները: Նշված անձանց բժշկական զննությունները և համապատասխան գրառումները շարունակել են կատարվել ընդունված «ձևաչափով»՝ ամիսը մեկ անգամ, և չեն արտացոլել պացիենտի ոչ հոժարակամ բուժում սկսելու հիմքերը:

Ավելին, «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» մեջ թեև նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար», այնուամենայնիվ՝ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել: 

Հիվանդության պատմագրերում միջնորդությանը նախորդող և հաջորդող գրառումները նկարագրված են եղել առանց պացիենտի մոտ հոգեկան վիճակի բացասական դինամիկայի, հիմնականում՝ կայուն, երբեմն նաև դրական դինամիկայով:

Պացիենտների նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու համար դատարան ուղղված ուսումնասիրված միջնորդություններն ունեցել են տիպային բնույթ, հիմնական ձևակերպումները կրկնվել են՝ բացառությամբ պացիենտների անուն ազգանունների և ախտորոշումների։ 
Դատարան ներկայացված բոլոր միջնորդություններում պացիենտների վերաբերյալ արձանագրված է եղել, որ «…քննադատությունն իր հիվանդության հանդեպ բացակայում է, ինչի արդյունքում հրաժարվում է ստացիոնար բուժումից և բուժում չիրականացնելը կարող է վատթարացնել հիվանդի հոգեկան վիճակը», «իր հիվանդության հանդեպ չունի քննադատություն, կարիք ունի ոչ հոժարակամ ստացիոնար բուժման և խնամքի», «խնդրում ենք սույն դիմումը ընդունել վարույթ և ԱԱՀ ենթարկել հոգեբուժական հիվանդանոցում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման, քանի որ իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար»:

Ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից և բուժումից հրաժարվելու մասին գրառում: Օրինակ, հիվանդության պատմագրում գրառման համաձայն՝ 2020 թվականի մայիսի 26-ին պացիենտն ընդունվել է Արմաշի առողջության կենտրոն՝ հոժարական բուժման, մինչդեռ նույն թվականի դեկտեմբերի 11-ին Կենտրոնի տնօրինությունը միջնորդություն է ներկայացրել վերջինիս նկատմամբ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, այն պարագայում, երբ պացիենտի հիվանդության պատմագրում արված գրառումներում պարբերաբար նշվել է, որ վերջինս «հիմնականում հոգեկան հանգիստ վիճակում է գտնվում», «գիտակցությունը պարզ է», «կոնտակտային մատչելի է», «հարցերին պատասխանում է ըստ էության», «ըմբռնում և պահպանում է ներհիվանդանոցային կարգն ու կանոնը»:

Նշված դեպքերով հիվանդության պատմագրերը չեն արտացոլում ոչ հոժարական բուժում սկսելու որևէ իրավական հիմք: Նշված հանգամանքները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:

Հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն նման տիպային բնույթ կրող «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա դատարան ներկայացվող միաբնույթ միջնորդությունները, առանց անձի ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների՝ խիստ խնդրահարույց է: 

Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով:

Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ: Ընդհակառակը, դատական ակտի հիմքում, որպես կանոն, դրվել են հոգեբուժական կազմակերպության միջնորդություններում ներկայացված տիպային ձևակերպումները՝ առանց դրանք հիմնավորող բավարար փաստարկների: 

Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվել են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով, ինչը վկայում է այն մասին, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային բնույթ են կրում:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի անհրաժեշտությունը և դրա ապահովման համար համապատասխան սոցիալական ծառայությունների պակասը կամ բացակայությունը չեն կարող և չպետք է հիմք հանդիսանան ոչ հոժարակամ բուժում սկսելու համար:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների, դրանց բազմատեսակության և հասանելիության ապահովումը պետք է երաշխավորված լինի պետության կողմից:

Նման ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժական կազմակերպություններում պահելու, կամ ոչ հոժարակամ բուժման գործիքակազմի կիրառմամբ ճարահատյալ անձանց ազատությունից զրկելու համար:

Նմանատիպ խնդիրներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման մեխանիզմ, արձանագրել է նաև հոգեբուժական այլ կազմակերպություններում:
Առավել մանրամասն հարցը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարեկան գործունեության զեկույցում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինԱվինյանը պաշտոնի է բերել Մալաթիայի նախկին թաղապետին, որը կալանավորված էր. ԶառուկյանՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըՄարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿՄի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան ԱբրահամյանArmflix հավելվածում այժմ հասանելի է «ՏԱՆԴԵՄ» հեռուստանովելի՝ 1 և 2 սերիաները (տեսանյութ)Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրումը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենադիտված