Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей 

Մեղադրյալներից՝ արտոնյալ գործարարներ. ի՞նչ ճակատագրի արժանացան աղմկահարույց քրեական գործերը

Аналитический

Հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունները անզիջում պայքար սկսեցին նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների դեմ:

2018 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Ալեքս Հոլդինգի սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է, ում Սիթիում ընդամենը մեկ տարի անց տեղադրվում էին Փաշինյանի՝  ֆեյսբուքյան հայտնի տողերը, ով օղի էր արտադրում Փաշինյանի անունով և ով՝ միայն նախորդ տարի 10 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Փաշինյանի «Իմ քայլը» հիմնադրամին:

2019 թ. ապրիլի սկզբին «Սպայկա»–ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար՝ պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դոլարի վնաս։ Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, Ղազարյանն ազատ արձակվեց և, ըստ տարածված տեղեկությունների, գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ։  Այսօր արդեն Ղազարյանը ՔՊ ցուցակով պատգամավոր է ընտրվում, Սպայկային է տրվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո ապրանքներ ներմուծելու մոնոպոլ իրավունք: Կարևոր ենք համարում նաև նշել, որ «Սպայկա»–ն իր սառնարանները տրամադրել է պետությանը՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված հայ զինվորների դիակները պահելու համար (ըստ ամենայնի՝ գումարի դիմաց). հիշեցնենք, որ իշխանությունները պատերազմից հետո դեռևս խուսափում են տալ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ տվյալներ։ Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցին, ի շարս պետական այլ ռեսուրսների, մասնակցում էր նաև «Սպայկա»–ի ղեկավարն՝ իր անձնակազմով։

Քրեական գործ էր հարուցվել նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Հաջորդ քրեական գործը վերաբերվում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է՝ Ֆլեշի Բարսեղը: Այդ քրեական գործի շրջանակներում, սակայն, կալանավորվեց միայն ընկերության բազայի պետը: 2019-ին մեղադրանք առաջադրվեց Բարսեղ Բեգլարյանին, այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բեգլարյանը, իհարկե, այդպես էլ չկալանավորվեց, իսկ ամենաուշագրավը այն է, որ  2019-ին Ֆլեշ ընկերությունը  «Իմ քայլը» հիմնադրամին 5 միլիոն դրամ է նվիրաբերել:

2018-ին հարուցված մեկ այլ քրեական գործ վերաբերվում էր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ձերբակալվել էին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու նույն անձին պատկանող «Էլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը: Սակայն Սաշիկ Սարգսյանի անունը անգամ քրեական գործի շրջանակներում չի շոշափվել: Ավելին՝ ընդամենը ամիսներ անց հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքել է ավելի քան երեք միլիարդ դրամի պայմանագիր: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Վ․ Մովսիսյանի, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ ի դեմս ընկերության տնօրեն Ա․ Ղլեչյանի, հիմք ընդունելով 15.02.2017-ին կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» գնման պայմանագիրը, կնքել են սույն համաձայնագիրը։ Այն իրենից ենթադրում է 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ արժողությամբ հավատարմագրային կառավարման պայմանագիր։ Սրանից հավատարմագրային կառավարչի վարձատրությունը 314 միլիոն դրամ է։ Պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հունվարի 25-ին։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից անմիջապես հետո  նախկինների ընկերությունների դեմ արշավ սկսած իշխանությունների էնտուզիազմը ժամանակի հետ մարել է  և այսօր այդ նույն ընկերությունները իրենց սեփականատերերով հանդերձ արտոնյալ դիրքեր են գրավում արդեն Նոր Հայաստանում…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Денежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлины
Самое популярное