Վոլգոգրադ-Մոսկվա մայրուղու վրա ներգաղթյալներ տեղափոխող «ԳԱԶել» է կողաշրջվել. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՎոլգոգրադի մարզի Գորոդիշչենսկի շրջանում ուղեւորատար «ԳԱԶել» է կողաշրջվել: Վթարը տեղի է ունեցել այսօր՝ 7։30-ին`Մոսկվա-Վոլգոգրադ մայրուղու 932 կմ-ին: «ԳԱԶԵլի» վարորդը կորցրել է կառավարումը, արդյունքում՝ ավտոմեքենան կողաշրջվել է: Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 13 մարդ: Սրահում եղել են ներգաղթյալներ՝ Ուզբեկստանի քաղաքացիներ, ովքեր գնում էին՝ դաշտում աշխատելու: Նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի հանգամանքները կքննի նաև Միգրացիոն հարցերի վարչության ղեկավարությունը: