Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 

Ռուսաստանը սպասում է. չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես, դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանին: Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը, պաշտոնապես դեռ պահպանում է “լավ” հարաբերությունները ՌԴ հետ, սակայն ռուսական կողմից, ՀՀ իշխանություների նկատմամբ ակնհայտորեն չկա լիարժեք վստահություն:
Պաշտոնական Բաքուն առայժմ Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր չի անում, սակայն օրեցօր ավելի է մերձենում Թուրքիայի հետ:

Դրա հերթական վկայությունը վերջերս հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նոր դեկլարացիան է, որն ընդգրկում է սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորվել են երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման և ռազմական ներուժի ավելացման հարցերը: Իսկ դեկլարացիայի ստորագրումից հետո Էրդողանը, Ադրբեջանի պառլամենտում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի տեղակայման հարցով խորհրդակցելու է ՌԴ նախագահի հետ: Իր այդ հայտարարությունը նա վերահաստատել է նաև Անկարա վերադառնալուց հետո:

Այս թեմային բնականաբար արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ ԱԳ նախարար Լավրոնը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ տարածվող շշուկները չի մեկնաբանում, ինչը նշանակում է, որ այդ գաղափարի շուրջ արված Էրդողանի պաշտոնական հայտարարությանը, Մոսկվան առայժմ լուրջ չի վերաբերվում: Մոտ օրերս Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում հանդիպելու են, և քննարկելու են նաև Արցախի շուրջ առկա հարցերը:

Եթե նայենք իրականությանը և փաստերին, ապա թուրքական զինվորականները և ավիացիան արդեն երկար ժամանակ է գտնվում են Ադրբեջանում: Միգուցե հրահանգիչների, կամ ռոտացիոն սկզբունքով արվող և բավականին հաճախակի դարձած զորավարժությունների տեսքով, բայց, այնուամենայնիվ, նրանք Ադրբեջանի տարածքից չեն հեռանում: Մյուս կողմից, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու իմաստ կարծես թե չկա, որովհետև գոնե տեսանելի ապագայում Ադրբեջանի անվտանգությանը ոչինչ առայժմ չի սպառնում:

Կա նաև հարցի իրավական կողմը և ըստ Ադրբեջանի սահմանադրության, արգելված է իր տարածքում օտարերկրյա ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե, այն կարելի է փոխել, բայց նույնիսկ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի:

Հետևաբար, մեծ հաշվով Մոսկվային առաջիկայում կանհանգստացնի ինչպես թուրքական ռազմական ներկայությունը Արցախի շուրջ, այնպես էլ Ադրբեջանի հետևողական թեքումը և մերձեցումը դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և արևմուտք: Այս պահին, ռուսական կողմից դեռ չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին:

Պաշտոնական Մոսկվան, դեռևս նախընտրում է սպասել, և հանդես չգալ որևէ դիրքորոշմամբ:

Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը: Ընդ որում, ՆԱՏՕ-ն դեմ չէր այդ պատերազմին, և թույլ տվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մինչև վերջ կռվի ընդդեմ հայերի: Իսկ Ադրբեջանում որևէ տիպի թուրքական ռազմաբազայի հայտնվելը, միանշանակ պետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի ընդլայնում ռուսական ռազմավարական շահերի գոտում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Ամենադիտված