Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington Meeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special Representative Prime Minister Pashinyan receives Toivo Klaar Azerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General says Pashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission Netanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army units 

Օրերս կառավարությունը կհաստատի պատերազմի հետ կապված անձանց ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. Արցախի նախագահ

NK

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ նիստում խոսել է  2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021-ի ծրագրի վերաբերյալ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության անդամներ, ներկաներ,

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ այսօր իմ հաղորդման մեջ ես ամփոփ կներկայացնեմ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև 2021 թ. ծրագիրը:

2020 թվականը Արցախի Հանրապետության համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակը: Պետական կառավարման ու տնտեսության վրա էական ազդեցություն են ունեցել նաև անցած տարի կայացած համապետական ընտրությունները: Սույն հաղորդումն ամփոփում է ինչպես մինչև 2020 թվականի մայիսի 21-ը` նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ դրանից հետո՝ իմ նախագահության ժամանակահատվածները:

Հարգելի՛ ներկաներ,

Հաշվի առնելով, որ պաշտպանության ոլորտը մեր պետության կենսագործունեության ամենահիմնարար ոլորտն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների պատճառով մեծապես ազդել է նաև մյուս բոլոր բնագավառների արդյունքների վրա,  նախևառաջ ընդհանուր գծերով անդրադարձ կկատարեմ հենց պաշտպանությանը:

Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր թշնամական նկրտումները Արցախի և Հայաստանի հանդեպ։ Պետական մակարդակով տարվող հայատյացության քաղաքականությունը և մեծածավալ սպառազինության շարունակական ձեռքբերումը հուշում էին, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում է պատերազմի:

Ունենալով պաշտպանության բնագավառում խիստ սահմանափակ իրավասություններ ու լծակներ՝ Հանրապետության նախագահի կողմից իրականացվել է աջակցող գործառույթ՝ մշտապես բավարարելով Պաշտպանության բանակի հրամանատարության հայտերը: Հաճախակի են եղել այցելություններ առաջնագիծ ու զորամասեր՝ ներսից հասկանալով այն խնդիրները, որոնք անհրաժեշտ և հնարավոր է լուծել ԱՀ կառավարության կողմից։

ԱՀ նախագահի լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրից ես ձեռնամուխ եմ եղել առաջնագծի կահավորման աշխատանքներին նպաստելուն՝ հանդես գալով նաև նախաձեռնողական լուծումներով: Մասնավորապես՝ շինարարական մի շարք կազմակերպություններ հատուկ պատվերներ են ստացել ամրաշինական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ Մինչև սեպտեմբերի 27-ը հաջողվել էր կառուցել կամ վերանորոգել մի շարք ճանապարհներ, ամրացնել դիրքեր: Իմ նախաձեռնությամբ Մարտունիում կառուցվել է մոդելային ամուր դիրքի առաջին օրինակը, որը պատերազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել իր բարձր արդյունավետությամբ:

Իմ ենթակայության տակ գործող ուժային մարմինների տարբեր ստորաբաժանումների առջև պահանջ էի դրել կատարելագործել մարտական հմտությունները՝ անձամբ հետևելով դրանց ընթացքին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրը հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ հաշվի առնելով, որ Հանրապետությունը 2005 թվականից ի վեր անորոշ ժամկետով գտնվում էր ռազմական դրության իրավական ռեժիմում: Ձևավորել էր պարետատուն՝ սահմանափակելով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանելով Հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում պետական բոլոր մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորությունները՝ հատկապես թիկունքային աշխատանքների հետ կապված: Ինչ վերաբերում է թույլ տրված բացթողումներին ու սխալներին, ապա դրանք ենթակա են առանձին քննության ու վերլուծության:

Հետպատերազմյան պայմաններում Արցախի քաղաքացիների պատշաճ անվտանգության ապահովումը բախվել է նոր մարտահրավերների: Պաշտպանության բանակի և այլ ուժային մարմինների կողմից, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու երաշխիքներով, մեծածավալ աշխատանքներ են կատարվել նշված մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ: Մեկնարկել են աշխատանքներ Հանրապետության անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ, ինչի շրջանակներում արդեն ձևավորվել են որոշակի նոր օրենսդրական ու գործնական հիմքեր՝ ապահովելու զինված ուժերի անհրաժեշտ համալրումն ու արդյունավետությունը:

Արտաքին քաղաքականություն

Ինչպես արդեն նշեցի, 2020 թվականին երկու գործոններ՝ ՔՈՎԻԴ-19-ի համավարակը և ադրբեջանա-ղարաբաղյան 44-օրյա պատերազմը իրենց ծանր ազդեցությունն են թողել նաև մեր արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրների լուծման վրա։ 2020 թվականի  պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ներկայացուցչությունների և Սփյուռքի կառույցների  աջակցությամբ քաղաքական և տեղեկատվական արշավ է ծավալել՝ ուղղված Արցախի ճանաչման գաղափարի առաջմղմանը՝ որպես Արցախի ժողովրդի միջազգային-իրավական պաշտպանության միջոց։ Ավելի քան 100 երկրների խորհրդարանների ղեկավարներին են ուղարկվել նամակներ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով՝ ագրեսիային վերջ տալու նպատակով: Արցախի պաշտոնական  տեսակետը  և պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցներ ներկայացվել են տարբեր միջազգային ատյաններում այդ թվում նաև  ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Որքանով եղավ այդ աշխատանքը արդյունավետ և ինչքանով կնպաստի արտաքին քաղաքական բնագավառում մեր հետագա անելիքներին, սա այլ հարց է: Մենք այսօր նոր մարտահրավերներ ունենք՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի  ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ, այնպես որ 2020 թվականին ձեռնարկված քայլերը գնահատելու, վերլուծելու , մեր հին ու նոր բարեկամների հետ աշխատանքն ակտիվացնելու կարիք ունենք, որի ուղղությամբ քայլեր կատարում ենք:

2020 թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո հիմնական ջանքերն ուղղվել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծմանը։ Բազմաթիվ նամակներ են հղվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, սերտ համագործակցություն կա   Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հետ:

2020-2021 թվականներին ԱՀ ԱԳՆ կողմից շարունակվել են աշխատանքները միջազգային իրավական դաշտին ինտեգրվելու, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներին միանալու նպատակով: Հաստատման ընթացքում են «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիան», «Խոշտան-գումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիան», «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի Կոնվենցիան»:

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար մենք առաջնահերթություն ենք համարում արտաքին քաղաքական հետևյալ նպատակները՝

 

•             Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում,

•             ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և նրա կողմից ընդունված սկզբունքների շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման գործընթացին նպաստում,

•             Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների վերադարձի ապահովում իրենց բնա-կավայրեր,

•             Արցախի Հանրապետության բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովում, պետական ինքնիշխանության պահպանում և ամրապնդում,

•             Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացում և ամրապնդում,

•             Արցախի ապամեկուսացում միջազգային հարաբերություններից ու ծրագրերից և միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացում,

•             Արցախի Հանրապետության շահերի պաշտպանություն ազդեցիկ միջազգային կառույցներում,

•             տարբեր ձևաչափերով ու մակարդակներում օտարերկրյա տարբեր պետությունների հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների պահպանում և զարգացում,

•             մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը, բռնազավթված տարածքներում հայկական հոգևոր ու նյութական ժառանգության պաշտպանությանը նպաստում,

•             արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում՝ Արցախի տնտեսական, սոցիա-լական և մշակութային զարգացման, երկրի տնտեսական անվտանգության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, իրավական պետու-թյան և քաղաքացիական հասարակության ժողովրդավարական հաստատություն-ների ամրապնդման, մարդու իրավունքների և ազատությունների իրացման, արտերկրում Արցախի քաղաքացիների շահերի և արժանապատվության պաշտպա-նության համար,

•             Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդում՝ ուղղված համահայ-կական օրակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը:

Ներքին անվտանգություն, հասարակական կարգի պահպանում և արտակարգ իրավիճակներ

2020 թվականի ընթացքում Արցախում ներքին անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումը եղել է կառավարության առաջնահերթու-թյուններից մեկը:

 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո կառավարությունն իրականացրել է ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանման և երկրում արտակարգ իրավիճակների կառավարման կարևորագույն գործառույթները՝ միտված հանրապե-տությունում կայուն և վերահսկելի իրավիճակի ապահովմանը։

Կուզեի ընգծել փրկարաների և ոստիկանության ծառայողների դերը և աշխատանքը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո՝ներքին կարգուկանոնի պահպանման  գործում և մարտական գործողություններին մասնակցելու առումով: Ցավոք, այդ երկու համակարգերի ծառայողների շրջանում ևս եղել են զոհեր ու վիրավորներ:

Մինչ այսօր փրկարարական մի քանի ջոկատներ Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերից հայտնաբերում և տարհանում են հայ զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների աճյունները: Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զինամթերքից: Ընդհանուր առմամբ 2020 թվականին ոչնչացվել է 7375 միավոր զինամթերք: Իսկ 16889 միավոր ոչնչացվել է 01.01.2021թ.-25.04.2021թ. ժամանակահատվածում:

Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքներով և անվտանգային նոր խնդիրներով պայմանավորված հանգամանքները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ միասին ջանքեր են գործադրվում ապահովելու քաղաքացիների անվտանգությունը մերձճակատային բնակավայրերում ու ճանա-պարհներին: Ի լրումն մի շարք միջոցառումների՝ իրականացվում են աշխատանքներ Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Լիսագոր մայրուղիների արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ:

Պատերազմական գործողությունների ընթացքում նշանակալի աշխատանք է տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման և բարելավման ուղղությամբ: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա կառավարությունը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ ու վերլուծություն, որպեսզի դրանց հիման վրա բարձրացվի քաղաքացիական պաշտ-պանության համակարգի արդյունավետությունը:

Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում

Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրն արդյունավետ իրագործելու և ծրագրով սահմանված սկզբունքներին համապատասխան պետական կառավարման համակարգ ունենալու նպատակով 2020 թվականի մայիսին հաստատվեց կառավարության կառուցվածքը և ձևավորվեց կառավարությունը: Սակայն, չանցած 6 ամիս, ստիպված եղա հաստատել կառավարության նոր կառուցվածք՝ ելնելով Արցախին պարտադրված պատերազմի նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից:

Պետական կառույցներում շարունակվում են աշխատանքները հնարավոր բոլոր գործառույթների ու գործընթացների թվայնացման ուղղությամբ: Ընթացքում են թվայնացման գործակալության ձևավորման աշխատանքները, և շուտով այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են կատարվելու, որոնց շնորհիվ արդյունքներն ավելի ծավալուն ու արագ կլինեն:

2021 թվականին իրավական դաշտում պետության համար գերակա խնդիրներից մեկը պատերազմի հետևանքով առաջացած բազմաբնույթ իրավական և այլ հիմնախնդիրների լուծումն է: Ստեղծված հետպատերազմյան բարդ իրավիճակում առաջնային պլան են մղվել զոհված (մահացած), անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամների և Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքների բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման համար համապա-տասխան օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ տարածքային կառա-վարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների ուղղու-թյամբ՝ սահմանադրական պահանջին և հետպատերազմյան իրավիճակին համապա-տասխան:  Երկրում ստեղծված անվտանգային իրավիճակով և բարեփոխումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ս.թ. փետրվարին ստորագրել եմ հրամանագիր մինչև 2022 թվականի մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին: Ըստ իրավիճակից բխող մարտահրավերների ու հնարավորությունների փոփոխման, բնականաբար, պատրաստ եմ վերանայելու այդ որոշումը նախատեսված ժամկետից վաղ:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացիկ տարվա կարևորագույն առաջնահերթությունը տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդրի լուծումն է: Այդ նպատակով կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ բնակարանների գնումից ու տիրազուրկ տների զբաղեցումից մինչև նոր բնակարանների ու բնակավայրերի կառուցում: Այդ ծրագրերում առանցքային դերակա-տարություն ունեն տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները:

Առողջապահություն

Առողջապահության համակարգը արժանապատվորեն դիմակայեց երկու հզոր ալիքի՝ կորոնավիրուսի համավարակին և   Պատերազմին: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար համակարգում վերազինման գործնթաց է իրականացվել. Կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր քայլ հանդիսացավ Ստեփանակերտի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) լաբորատոր սարքի շահագործումը:

Վերջին շաբաթներին Արցախի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են ռուսական արտադրության «Sputnik-V» և շվեդական՝ «AstraZeneca» պատվաստանյութերով: Ես ինքս բավարարված չեմ պատվաստման ծավալներով և հորդորում եմ մեր բնակչությանը, գործադիր ու օրենսդիր մարմինների բոլոր աշխատակիցներին օր առաջ ներկայանալ համապատասխան բուժմիավորումներ ու պատվաստվել:

Յուրահատուկ ուշադրության ներքո է շարունակում մնալ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը:   2020 թվականին 25 զույգի համար հատկացվել էր ավելի քան 62 մլն դրամ, սակայն այդ ծրագիրը պատերազմական գործողությունների պատճառով հետաձգվել է։ 2021 թվականին հաստատվել է 375 մլն դրամ գումարով նոր ծրագիր՝ 150 զույգի համար։

2021 թվականին կներդրվի 2021-2025 թվականների իմունականխարգելման պետական ծրագիրը:

 Արցախի Հանրապետության առողջապահական  17 բժշկական հիմնարկներից    չորսը պատերազմի հետևանքով մնացել է թշնամու  բռնազավթ ած տարածքում։ Բացի այդ, բռնազավթման տակ են մնացել նաև տարբեր ֆունկցիոնալ նշանակության 118 բժշկական փոքր հաստա-տություններ։ Մի շարք բժշկական հաստատություններ զգալիորեն վնասվել են ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով:

2021 թվականին աշխատանքներ են տարվել ու տարվում պատերազմից տուժած բուժհիմ-նարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն:

Կրթություն, գիտություն և մշակույթ

2020 թվականին կրթության ոլորտը մեծապես վնաս կրեց պատերազմի հետևանքով և ստիպված եղավ հարմարվել կորոնավիրուսի համավարակի թելադրած նոր պայմաններին՝ 2020 թվականի մարտի 13-ից անցնելով առցանց դասավանդման հանրակրթական, այնուհետև նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Պատերազմի հետևանքով երկրում ուսումնական գործընթացները դադարեցվել են: Խախտվել է շուրջ 33 000 արցախցի երեխաների և ուսանողների կրթական իրավունքը, այդ թվում՝ շուրջ 24 000 դպրոցականի և նախադպրոցական հաստատություն հաճախող 4 000 երեխայի։ Ադրբեջանը թիրախավորել և ռմբակոծել է բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Արդյունքում ավերվել են 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախներ՝ չհաշված բռնազավթման տակ մնացած բազմաթիվ կրթօջախները::

  Հանրակրթական 107, Նախադպրոցական ուսումնական 17 հաստատություն մնացել է բռնազավթված տարածքներում: Տեղահանված ուսուցիչների թիվը կազմել է 1 656, նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը վերսկսել են Արցախի այլ ուսումնական հաստատություններում, մնացածին աշխատանքով ապահովելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում:

Մշակութային քաղաքականության շրջանակներում 2020 թվականի տարեսկզբից հանրապետությունում կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված մի շարք պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանը և բարեկարգմանը, գորգագործության, կարպետագործության զարգացմանը: Կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետև պատերազմի պատճառով կիսատ են մնացել և չեն իրականացվել նախանշված բազ-մաթիվ ծրագրեր:

Պատերազմից մեծապես տուժել է մեր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային արժեքները պահպանելու և վերադարձնելու նպատակով աշխատանքներ են տարվում ինչպես Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կառույցների հետ: 

Պատերազմի ընթացքում կրած վնասների գնահատումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հանրահռչակումը կլինի մեր մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: 

Սոցիալական ոլորտ

2020 թվականին պետությունն ապահովել է սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացումը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացումը կորոնավիրուսի համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակա-հատվածում:

Կարևորելով պատերազմում զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների, հաշմանդամների, բնակչության խոցելի այլ խմբերի շրջանում սոցիալական լարվածության թուլացումը՝ իրականացվել են բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր:

Միջոցներ են ձեռնարկվել պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավոր ապաստանած ընտանիքներին Արցախ տեղափոխման, բնակեցման և սոցիալական կարիքների ապահովման ուղղությամբ: ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը, ՀՀ պետական լիազոր մարմինների հետ համագործակցությամբ, շարունակական աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ում ապաստանած տեղահանված անձանց սոցիալական և այլ բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև կորոնավիրուսի համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ։

2020 թվականի պատերազմական գործողությունների օրերին և հետպատերազ-մական ժամանակահատվածում կառավարությունը միջոցներ է ձեռնարկել նաև տեղահանված բնակիչներին կացարանով, սննդով և հագուստով ապահովելու, ինչպես նաև զոհված զինծառայողների հուղարկավորությունների կազմակերպման ուղղությամբ:

Կազմակերպվել են նաև բարեգործական ծրագրերի համակարգման աշխա-տանքներ: 2020 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.2 մլրդ դրամ։ Բարեգործական ծրագրերը կրել են սոցիալական, մշակութային, առողջապահական և տնտեսական բնույթ։ Տարվա ընթացքում հատկապես Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Արցախ են ներմուծվել ևս 1.2 մլրդ դրամ արժողությամբ բեռներ:

2021 թվականին պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և բնակարանային խնդիրների լուծումը, որի նպատակով արդեն մի շարք ծրագրեր են մեկնարկել ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին:

Նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ սոցիալական հատուցումների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների նշանակումները մեկ մարմնի կողմից իրականացնելու համար:  

Ստեղծվել է ստաժ սահմանող հանձնաժողով՝ 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնք-ներում բնակված կամ աշխատած անձանց աշխատանքային ստաժերի սահմանման նպատակով:

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը կլինի շարունակական: Կշարունակվի ընտանիքների կարիքավորության գնահատման գործընթացը, ինչը թույլ կտա արձանագրել յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները և տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և առար-կայական:

Ի լրումն պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սոցիալական մի շարք ծրագրերի՝ 2021 թվականի մարտ ամսից ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկել է Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակված անձանց, բացառությամբ հաշմանդամության խումբ չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչների, 4 ամիս 68 հազար դրամի չափով ֆինանսական աջակցության ծրագիրը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ ծրագրի սկզբունքների վերանայման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Կշարունակվեն նախորդ տարիներից գործող սոցիալական պաշտպանության գրեթե բոլոր ծրագրերը՝ ապահովելով դրանց մատչելիության և հասցեականության սկզբունքը:

ՀՀ կառավարության և Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ընթացիկ տարում Արցախում մեկնարկել է բնակարանաշինության լայնածավալ ծրագիր, որի շրջանակում կկառուցվեն գյուղական նոր բնակավայրեր կամ առանձնատներ, որտեղ մշտական բնակության համար շուրջ 3000 ընտանիք կապահովվի նորակառույց և կահավորված բնակելի տներով, իսկ Ստեփանակերտում կկառուցվեն բազմաբնակարան բնակելի շենքեր՝ կոնկրետ շահառու խմբերի, ինչպես նաև Շուշի և Հադրութ քաղաքների նախկին բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Մոտակա օրերին կառավարությունը կհաստատի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած), անհայտ բացակայող, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց ընտանիքների և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը կսահմանի նշված խմբերի բնակարանային խնդիրների լուծման հիմնական սկզբունքները, չափանիշներն ու ժամկետները:

Այս պահի դրությամբ ԱՀ տարածքում գրանցված է հրետակոծությունից վնասված 7031 շենք-շինություն, որից՝ ավելի քան 4000-ում ուսումնասիրված և միաժամանակ սկսված կամ արդեն ավարտված են վերականգնողական աշխատանքները: Վնասների գնահատման գործընթացը շարունակվում է:

 Իրականացվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների, բազմաբնակարան բնակելի շենքերի և տանիքների վերականգնման ու վերանորոգման և նորերի կառուցման, ինչպես նաև առողջապահական, կրթական օբյեկտներին և մշակութային օջախներին հասցված վնասների վերացման աշխա-տանքները:

Տնտեսություն

Արցախը, լինելով բաց և միաժամանակ փոքր տնտեսություն ունեցող երկիր, 2020 թվականի հենց սկզբից պարտադրված էր դիմակայելու նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտաքին աշխարհից բխող սպառնալիքներին: Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, սակայն վարակը չշրջանցեց Արցախը: Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների հնարավոր չեզոքացումը դարձավ կառավարության օրակարգային խնդիրը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմել համավարակի բացասական ազդեցությունները և ստանալ տնտեսական անկման համեմատաբար ցածր ցուցանիշներ: 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 99.3 %, իսկ ՀՆԱ-ի իրական անկումը կազմել է 2.3%: Տնտեսական անկման համար առավելապես պատճառ է հանդիսացել մշակող արդյունաբերության (53.8%), գյուղատնտեսության (8.8%), առևտրի (15.2%) և հանրային սննդի (55.8%) ոլորտներում գրանցված նվազումը:

Պատերազմն անհամադրելի ծանր վնաս է հասցրել արցախյան տնտեսությանը: Չնայած այն բանին, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր ջանքերը ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների, հեռահաղորդակցության, սննդի արդյունաբերության որոշ ձեռնարկությունների աշխատանքն ապահովելու համար՝ կարելի է ասել, որ պատերազմական երկու ամիսների ընթացքում տնտեսության մեծ մասը կաթվածահար է եղել, ինչը համապատասխան կերպով արտացոլվել է մակրոտնտեսական տարեկան ցուցանիշներում։

2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76.8%, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 270.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 342.5 մլրդ դրամի դիմաց՝ հանգեցնելով 22.4 տոկոս տնտեսական անկման, որի շուրջ 9.2 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 6.4 տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 2.4 տոկոսային կետը՝ շինարարությունը, 2.1 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2020 թվականին կազմել է 1 մլն 820 հազար դրամ կամ 3 722 ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի 2 մլն 307 հազար դրամի կամ 4 803 ԱՄՆ դոլարի դիմաց: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 960 դրամ՝ 2019թ. 175 522 դրամի դիմաց՝ գրանցելով 7.7% աճ: 2020 թվականին միջին տարեկան գնաճը կազմել է 0.8 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 417.8 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան 36 տոկոսով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից

Պատերազմական գործողություններից կրած վնասների հետևանքով 2021թ. համար կանխատեսվող մոտ 207 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի դեպքում տնտեսական անկումը կկազմի շուրջ 25 տոկոս՝ կանխատեսվող 2 տոկոս դեֆլյատորի պարագայում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում:

Համավարակի և պատերազմի պատճառով պետական բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր չեն իրականացվել նախանշված ծավալներով: 2020 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557 մլն 900 հազ. դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 89.7 տոկոսը և պետական բյուջեի կատարումն առանց ընթացիկ ծախսերի գծով էական պարտքերի կուտակման:

Արցախի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 26 միլիարդ 876 միլիոն դրամ կամ ընդհանուրի 53.5 տոկոսը:

2021 թվականի տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներն են՝

•             պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված վնասների գույքագրումը,

•             Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած սուբյեկտների գործունեության վերսկսմանն ուղղված աշխա-տանքների իրականացումը՝ Արցախի այլ բնակավայրերում բարենպաստ պայմանների ստեղծման և աջակցության ծրագրերի իրականացման միջոցով,

•             բնակչության և հատկապես տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանումը,

•             տնտեսության առանձին ոլորտների ուսումնասիրումն ու մրցակցային առա-վելությունների երևան հանումը և դրանց հիման վրա ներդրումային թիրախային ծրագրերի մշակումն ու առաջմղումը,

•             նորարարությունը և ձեռներեցությունը խթանող հետաքրքիր բիզնես գաղա-փարներին աջակցությունը,

•             գործարար միջավայրի շարունակական բարելավումը:

Պատերազմի հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակից են բխում տարեսկզբից գործողության մեջ մտած օրենսդրական փոփոխությունները:

Հատկանշական են երկու հիմնական ծրագրեր, որոնք արդեն գործարկվել են և կիրառման ընթացքում են: Մասնավորապես, հաստատվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը: Այս երկու ծրագրերը նպատակ ունեն ոչ միայն թեթևացնելու մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բեռը, այլ նաև ակտիվացնելու տնտեսությունը և երկարաժամկետ զարգացման համար խթաններ ապահովելու:

Գյուղատնտեսություն

Ինչպես այլ ոլորտներ, գյուղատնտեսությունը ևս մեծապես վնաս է կրել հատկապես պատերազմական գործողությունների հետևանքով: Պատերազմի հետևանքով բազմամյա խոտաբույսերով մշակված ցանքատարածությունների կեսից ավելին և 2020թ.-ին հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են թշնամու կողմից բռնազավթված տարածքներում: Պետական աջակցությամբ մոտ 634 հեկտարի վրա կատարվել էր բանջարեղենի և կարտոֆիլի մշակություն: Բերքահավաքը հիմնականում իրականացվել է, սակայն պատերազմական գործողությունների հետևանքով բանջարեղենի մշակման տարածքները ընկել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև բռնազավթված տարածքներում է մնացել ջերմատնային տնտեսու-թյունների մեծ մասը:

Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագրով 2020 թվականին շուրջ 795 հա բազմամյա տնկարկների, բանջարեղենի և ծխախոտի մշակության համար տեղադրվել են ոռոգման կաթիլային համակարգեր՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 2455 հեկտարի, որից 1693 հեկտար պատերազմի հետևանքով մնացել է թշնամու բռնազավթած տարածքներում:

Տարվա ընթացքում հանրապետության տարբեր համայնքներում խորքային հորերի հորատման, վերականգնման և վերանորոգման, ջրատարների, էլեկտրասնուցման գծերի կառուցման արդյունքում ոռոգովի էր դարձել 303 հա հողատարածք: Սակայն, դրանց մի մասը, որը կապահովեր շուրջ 136 հա հողատարածքների ոռոգումը, մնացել է թշնամու բռնազավթած տարածքներում:

2021 թվականին գյուղատնտեսության ոլորտում կառավարության գործունեու-թյունն ուղղված կլինի՝

•             պտղատու նոր այգիների հիմնադրման միջոցով երկրում պտղաբուծության ճյուղի զարգացմանը,

•             առկա անասնաշենքերի ողջ պոտենցիալի լիարժեք օգտագործմանը, նոր պահանջներին համապատասխան դրանց արդիականացմանը,

•             ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման աջակցությանը:

Բնապահպանություն

Բնապահպանության և բնօգտագործման ոլորտում 2020 թվականին իրականացվող քաղաքականությունն ուղղված էր շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանը կամ նվազեցմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանն ու վերականգնմանը: Ոլորտում նախատեսված ծրագրերի զգալի մասը չի կատարվել ամբողջությամբ: Մենք տարածքների հետ կորցրել ենք բնական ռեսուրսների զգալի պաշարներ: 2021 թվականը պետք է լինի եղած ռեսուրսների գնահատման, ծրագրերի վերագնահատման տարի:

Ենթակառուցվածքներ

Մինչև պատերազմական գործողությունները ակտիվ աշխատանքներ են տարվել տարբեր ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, իսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո ջանքերն ուղղվել են դրանց օպերատիվ սպասարկմանը և վերականգնմանը:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո իրականացվել են էլեկտրամատակարարման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախի ամբողջ տարածքում, մասնավորապես՝ իրականացվել են 110 կՎ «Շուշի» և «Բերձոր» օդային գծերի վերանորոգման, «Մարտակերտ» օդային գծի կապիտալ մոնտաժման, «Ստեփանակերտ» ենթակայանում տրանսֆորմատորների տեղադրման, նոր հաղորդաձողային համակարգի կառուցման, ինչպես նաև բոլոր վնասված գազատարների վերանորոգման աշխատանքներ:

2021 թվականին իրականացվել է կամ նախատեսվում է Աղավնո-Ստեփանակերտ 110 կՎ օդային գծերի արմատական վերակառուցում, Ստեփանակերտ-Մարտունի 35 կՎ օդային գծերի կառուցում, 35 կՎ «Մարտունի» ենթակայանի վերակառուցում, Վանք-Ստեփանակերտ 110 կՎ օդային գծերի վերակառուցում: Դրան զուգահեռ կխթանվեն Էներգախնայո-ղությանը միտված ծրագրերը:

Մինչև տարեվերջ կշարունակվի բնակչության կողմից սպառվող էլեկտրա-էներգիայի վճարի սուբսիդավորման ծրագիրը, կիրականացվի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումը: Աշխատանքներ կտարվեն՝ ուղղված արևային համակարգային կայանների ստեղծման և զարգացման խթանների ներդրմանը, գազամատակարարման համակարգի անվտանգության ապահովմանն ու շարունակական բարձրացմանը:

2020 թվականին հանրապետությունում նախաձեռնվել են նոր՝ բջջային, թվային անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայություններ, այդ թվում՝ օպտիկա-մանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության, ինչպես նաև շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) ապահովման ուղղու-թյուններով, որի արդյունքները շոշափելի կլինեն ընթացիկ տարում:

2021 թվականի հունվարի 1-ից նվազեցվել են Արցախի տարածքում միջքա-ղաքային, դեպի Հայաստանի Հանրապետություն բջջային և ամրակցված ցանցեր զանգերի սակագները:

Տրանսպորտի բնագավառում 2021 թվականին կշարունակվի կառավարության կողմից նպատակային տրանսպորտային ծրագրերի ֆինանսավորման աջակցությունը, որի շնորհիվ կպահպանվի ու կվերականգնվի ուղևորահոսքի անկում ունեցող գյուղական բնակավայրերի կանոնավոր տրանսպորտային կապը մայրաքաղաքի և շրջկենտրոնների հետ: Ծրագրվում է ներդրումային կամ վարկային տնտեսական քաղաքականության շնորհիվ թարմացնել հանրապետության ավտոբուսային պարկը, բարելավել ավտոկայարանային և տաքսի ծառայությունների սպասարկման որակը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ընդհանուր առմամբ այսպիսինն է մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ու անելիքների ամփոփ պատկերը: 2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար, իսկ 2021 թվականը կհամարեի վերականգնման տարի և հետագա զարգացման հիմքերի ամրապնդման ու բարեփոխման տարի: Խոշոր առումով, պետական կառավարման համակարգի արդյունավետությունից ու մեզնից յուրաքանչյուրի ջանքերից է կախված Արցախի երկարաժամկետ գոյությունը, անվտանգությունն ու զարգացումը: Եվ այդ ճանապարհին մենք պարզապես սխալվելու ու ձախողվելու իրավունք չունենք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ 2021 թվականին, աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, մեզ համատեղ կհաջողվի արդյունավետորեն լուծել մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը՝ ի շահ մեր Հայրենիքի ու ժողովրդի:

Շնորհակալություն:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUAE welcomes agreement between Armenia and AzerbaijanPrime Minister Pashinyan receives Toivo KlaarIran's president Raisi embarks on an official visit to PakistanDeclaring Shushi as the Youth Capital of OIC is falsification of history by Azerbaijan – Geghard SAFAzerbaijan will ensure security in Karabakh with its own forces, CSTO Secretary General saysAnother working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commission is formedPashinyan sets up working group under Armenia-Azerbaijan border delimitation, security commissionHuge battery, IP68/IP69K and MIL-STD-810H certifications: Ulefone will present the Armor Pad 3 Pro tabletGlobal military spending in 2023 surges amid war, rising tensions and insecurity – SIPRI reportArmenia parliament speaker paying working visit to SpainSituation remains tense in border area of Armenia’s Tavush ProvinceUkraine has announced destruction of a ship of Russian Navy in SevastopolPapua New Guinea leader takes offense after Biden implies his uncle was eaten by cannibals12 flights to, from Yerevan delayedNorway welcomes news on progress in Armenia-Azerbaijan border delimitation workVillagers continue blocking Kirants-Voskepar section of Armenia-Georgia motorwayWhatsApp will get new and useful featureNetanyahu vows to fight possible U.S. sanctions on Israeli army unitsOil Prices DownCeremony of lighting eternal flame of Arc de Triomphe in Paris in memory of victims of the Armenian GenocideUS State Department announced sanctions against Belarusian and Chinese companiesWashington is working towards establishing a ceasefire in Gaza Strip: BlinkenMass demonstrations not stopped in Georgia for several days now, dozens of arrests reportedBasically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol PashinyanIran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-AbdollahianFifty drones destroyed in sky of eight regions of Russia: Ministry of Defense of Russia
Most Popular