Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները 2 տարով երկարաձգելու բանաձևին Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հպարտություն և հավերժություն խորհրդանշող այգի Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. Forbes Սյունիքում համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով 41մլն դրամի վնաս է վերականգնվել. Դատախազություն Սյունիքում «Opel»-ը բախվել է «КамАЗ»-ի հետնամասին. կան վիրավորներ Մեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց Չավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալ Հարկատուի բերած, քամու տարած. 140.000 դոլարի «գլուխը» ուտելու նուրբ արվեստը Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ) 

Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառուների գույքային իրավունքները. Դատախազություն

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից:

Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է:

Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում:

Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը:

Հաշվի առնելով, որ պարզվել է 2016թ.-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները 2 տարով երկարաձգելու բանաձևին Չեմ պատրաստվում դիմանալ այս տառապանքին․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութեր) Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հպարտություն և հավերժություն խորհրդանշող այգի Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Տեսահոլովակի պրեմիերա. Նունե Եսայան` «Իմ սրտով» (տեսանյութ) Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հաստատել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի կիրառումը Դոնբասում (տեսանյութ)Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. Forbes«Չստացված նկար». Իննա Խոջամիրյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը (լուսանկարներ) Սյունիքում համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով 41մլն դրամի վնաս է վերականգնվել. Դատախազություն Սյունիքում «Opel»-ը բախվել է «КамАЗ»-ի հետնամասին. կան վիրավորներ Առաջին անգամ ավագանու նիստում հունից դուրս եմ եկել. Իզաբելլա ԱբգարյանՏեսահոլովակի պրեմիերա. Արսեն Սաֆարյան` «Դու գնացիր կռիվ, տղես»Մեկ ամսվա զինծառայող Գևորգն ընկավ պատերազմում՝ կյանքը զոհաբերելով հայրենիքին. ի հիշատակ հերոսի մահվան տարելիցի` Երևանում հուշաքար և հուշաղբյուր բացվեց«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ». ԷրդողանՉավուշօղլուն Էրդողանին սպառնացել է հրաժարական տալՀարկատուի բերած, քամու տարած. 140.000 դոլարի «գլուխը» ուտելու նուրբ արվեստըՀարսնացուն ցուցադրել է իր մատանին և համացանցում դարձել ծաղրի առարկաԺաննա Բուտուլյանը` հմայիչ կերպարում (լուսանկար)Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)Փերիս Հիլթոնը զուգարանի թղթից պատրաստված հագուստ է կրել (լուսանկարներ)ԱՄՆ-ն մտադիր է վերացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ուշացումները ամբողջ աշխարհում226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն են ստացել․ Սուրեն Պապիկյան Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականըՍարգսյանի դեմ բողոքող սփյուռքահայերը՝ պահանջատեր, Փաշինյանի դեմ բողոքողները՝ «դեբոշ» անողՈւկրաինական բանակն առաջին անգամ օգտագործել է թուրքական «Bayraktar TV2» ԱԹՍ-նԵրևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ըԷրդողանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին և նախապայման առաջ քաշելՊետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը. ԱլիևՀակոբ Արշակյանը կղեկավարի հանձնաժողով և բարեկամական խմբեր Իտալիան արգելել է ՀՀ քաղաքացիների մուտքըՎահան Քերոբյանի հերթական սայթաքումը. «ջուր ծեծոցին» շարունակվում էԱՄՆ դեսպանատունը՝ «Գրին քարտի» խաղարկության մասինՈւսանողուհին մեկ տարում միլիոնատեր է դարձել` Բարբի տիկնիկի արտաքին ունենալու շնորհիվ (լուսանկարներ)Պարույր Հայրիկյանն իր տունը վաճառում է հողի գնովԲազմաբնակարան շենքերի աղբատարների կոնսերվացիան այլընտրանք չունի. Երեւանի քաղաքապետ Հրազդանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածԱմերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով «Հրադադարը պետք է պահպանվի»․ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորն անրադարձել է Ադրբեջանի սադրիչ քայլերին ՔՊ-ականների կոչերն ու ծառայած օրինակը. «թավշյա արտոնյալների» նոր խա՞վ է ձևավորվումՈվքե՞ր և ե՞րբ պետք է դիմակ կրեն. պարզաբանում Ալիևն ու Էրդողանն Արցախում դրել են «Զանգեզուրի միջանցքի» հիմքը Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆՊՆ զորամասերից մեկում կրակի կառավարման վարժանքներ են անցկացվելՊԵԿ պաշտոնյաները տնտեսվարողներից կաշառք են վերցրել․ գործն ուղարկվել է դատարան Մեզ ռևանշիստ մեկ էլ Ալիևն է անվանում. Արծվիկ Մինասյանը՝ Վիգեն Խաչատրյանին «Եթե ուզում ենք ազգին ծառայել` միացեք մեզ». Մհեր Արմենիան հասել է Տաթև (տեսանյութ)Հետպատերազմյան շրջանում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր ցուցանիշ է. Տիգրան ԱբրահամյանՀՀ իշխանություններն ունեն նպատակ ամեն գնով պրոֆեսոր Չարչյանին երկար պահել բանտում. փաստաբան
Ամենադիտված