Պուտինը՝ ԽՍՀՄ-ի վերականգնման մասին
Արտաքին ՔաղաքականԱնիմաստ է վերստեղծել ԽՍՀՄ-ը, համոզված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Խորհրդային Միության վերականգնումը <...> անհնար է <...> մի շարք պատճառներով և նույնիսկ նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով նախկին Խորհրդային Միության որոշ հանրապետությունների ժողովրդագրական գործընթացները»,- ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին հայտարարել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ հակառակ դեպքում` երկիրը կարող է բախվել սոցիալական խնդիրների, որոնք հնարավոր չի լինի լուծել: