Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավարը
Աշխարհ89 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Այս մասին ասվում է նրա ընտանիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ ցավով հայտնում ենք ամերիկացի պետական գործիչ եւ նվիրված ամուսին, հայր, պապ ու նախապապ Դոնալդ Ռամսֆելդի մահվան լուրը»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ Ռամսֆելդը մահացել է ընտանիքի շրջապատում՝ Տաոս քաղաքում (Նյու Մեքսիկո նահանգ):
Մահվան պատճառը չի նշվում: