Տավուշի մարզում թալանել են անհատ ձեռներեցի պատուհանների արտադրամասը. նրան պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 29-ին, ոստիկանության Իջևանի բաժին դիմած Աչաջուր գյուղի բնակիչ, 24-ամյա Հայկ Օթարյանի դիմումի փաստով:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 28-ի 18:00-ից մինչև հունիսի 29-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Աչաջուր գյուղի 1-ի փողոցում գտնվող, իրեն պատկանող պատուհանների արտադրամասի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են ու մտել ներս և այնտեղից հափշտակել 2 հատ հաստոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հ. Օթարյանը անհատ ձեռներեց է, նրան պատռճառվել է մոտ 1մլն դրամի վնաս:
Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: