Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

1920-ականներից Հայաստանը կորցրել է տարածքներ. գյուղացու իրավունքը չի դրվել որոշման հիմքում. ՄԻՊ

Բլոգոսֆերա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ:
 
Մասնավորապես, Խորհրդային Հայաստանի ոչ հետևողականության արդյունքում Շինիխ-Այրումի շրջանի վիճելի համարվող ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) 1927թ. հունվարի 11-ին ճանաչվեց ադրբեջանական Ղազախի գավառի մաս, իսկ անտառի վիճելի տարածքը (4.000 դեսյատին)` ՀԽՍՀ Դիլիջանի մաս:
 
Ընդ որում, Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի 1923 թ. ապրիլի 28-ին որոշմամբ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը Դիլիջանի գավառից հանձնվեց Ղազախի գավառին: Բայց հետագայում ադրբեջանական ներկայացուցիչները, ահաբեկելով անտառապետին, խախտել էին 1923 թ. որոշումը և գրավել շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ ամբողջը հասցնելով 11.800 դեսյատինի:
 
Հայաստանի ու հատկապես գյուղերի բնակչության համար այս անհաջող լուծման արդյունքում ՀԽՍՀ մաս կազմող Բաշքենդ (հետագայում հայկական անվանումը՝ Արծվաշեն) գյուղը հայտնվում էր Ղազախի գավառում. որոշվեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սա ամեն դեպքում կարևոր էր հենց Բաշքենդի հայկական բնակչության իրավունքների տեսանկյունից:
 
Վերջնական արդյունքում ՝ Անդրկովկասյան կենտրոնական գործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում որոշվեց հաստատել 1927 թ. հունվարի 11-ի համաձայնությունը և Բաշքենդը կապել ՀԽՍՀ-ի հետ նեղ հողաշերտով:
Ի կատարումն այդ որոշման՝ 1929 թ. ընթացքում Շինիխ-Այրումի անտառային շրջաններում տեղադրվեց սահմանային 45 տեղանշան 40 կմ երկարության վրա:
Պատրաստվել էր նախագիծ` Բաշքենդ գյուղը հարակից տարածքներով ՀԽՍՀ-ին միացնելու համար: Հետազոտվել էր գյուղի և Շինիխ-Այրումի հողօգտագործման դրությունը, տեղում ոումնասիրվել և պլանի մեջ էր ներառվել վիճելի 4.844 հեկտար տարածք:
 
Կենտգործկոմի որոշմամբ նախատեսվում էր նաև Շինիխ-Այրումի շրջանի հողերից օգտագործման համար մի մաս հատկացնել Բաշքենդ գյուղի բնակիչներին: Սակայն Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. հուլիսի 20-ի նիստի որոշմամբ, պատճառաբանելով հողերի սակավությունը, մերժվեց յուրաքանչյուր շնչին գոնե 0,75 հեկտար տարածք տրամադրելու առաջարկը: Այդ տարածքները մնացին հետագայում Ադրբեջանի կազմում (առանձին է Արծվաշենի ու գյուղի բնակչության իրավունքների ոտնահարումների պատմությունը):
 
Ընդ որում, ադրբեջանական իշխանությունները բնակչության իրենց հատվածին հրահրում էին մտացածին բողոքներ գրել ՀԽՍՀ դեմ ու դրանով ավելի էին հրահրում խնդիրներ: Սովորաբար սեպաձև խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գյուղերը, սովորության համաձայն, հետագայում հայկական գյուղերի հաշվին ընդլայնվելու փորձեր էին սկսում:
 
1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը կորցրել է տարածքներ ու պատճառներից է եղել այն, որ մարդու իրավունքները, գյուղացիների իրավունքները չեն դրվել որոշումների հիմքում, այդ առումով չի ցուցաբերվել հետևողականություն:
Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը: Իհարկե, դա հաշվի չի առել նաև խորհրդային ղեկավարությունը»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով է հրավիրվելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակ
Ամենադիտված