Ապօրինի շինությունների ապամոնտաժման հերթը հասավ Դավիթաշենին (տեսանյութ)
VideoԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ՝ հունիսի 30-ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից:
«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»: