Ձեզ այդ թիվը չեմ ասի. Գեղարքունիքի մարզպետը հրաժարվեց հայտնել ադրբեջանցիների թվաքանակը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակում այս պահին փոփոխություն չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Կառավարության նիստից առաջ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նորություններ կա սահմանային վիճակից:
«Փոփոխություն չկա, ժողովո՛ւրդ, ուշանում եմ»,- ասաց մարզպետը։
Հարցին, թե քանի՞ ադրբեջանցի կա այս պահին Գեղարքունիքում, մարզպետն պատասխանեց. «Ես այդ թիվը ձեզ չեմ ասի, իսկ ի՞նչ պետք է դրա մասին հայտարարել։ Որտե՞ղ եք տեսել, որ դրա մասին անհրաժեշտություն կա հրապարակելու, ունենք մարմիններ, ովքեր գիտեն` որտեղ ինչ ունենք»։
Սանոսյանը անդրադարձ կատարեց նաև գերիների հարցին, նշելով՝ այդ հարցով ինքը չի զբաղվում, կան համապատասխան մարմիններ։
Ռուս սահմանապահների տեղակայման մասով էլ մարզպետն ասաց՝ հարցն ընթացքի մեջ է, օրը չի կարող նշել։