Ահասարսուռ կադրեր. Թուրքիայում շունը վթարի պատճառ է դարձել (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «մարդու լավագույն ընկերը» պատահաբար թույլ է տվել սարսափելի սխալ:
Haberler-ի հաղորդմամբ` թափառական շունը հաչալով վազել է դեպի փողոցն անցնող տղամարդու վրա, վերջինս վախից փորձել է մի կողմ փախչել, սակայն վթարի է ենթարկվել:
Նշվում է, որ բեռնատարի վարորդը կանգ է առել և շտապօգնություն ու ոստիկանություն զանգահարել:
Տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բեռնատարի վարորդին տեղափոխել են ոստիկանության բաժին և շուտով վերջինս ազատ է արձակվել: