Մարությանը երթևեկել է 97 համարի նոր ավտոբուսով
ВидеоՆոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը):
Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: