Նուրմագոմեդովը անվանել է Եվրո-2020-ի երկու ֆավորիտներին
ՍպորտUFC- ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը անվանել է այն թիմերը, որոնք, նրա կարծիքով, կխաղան Եվրո-2020-ի եզրափակչում: Մարզիկը վստահ է, որ հաղթելու լավագույն շանսերն ունեն Անգլիայի ու Բելգիայի հավաքականները: «Ես ընտրելու եմ երկու հավաքականներին՝ Անգլիա և Բելգիա: Նրանք շատ երիտասարդ և լավ թիմեր ունեն: Միգուցե բրիտանացիները մի փոքր ավելի քիչ խաղացին այս կազմով, բայց կարծում եմ, որ նրանք և բելգիացիները այս մրցաշարի ֆավորիտներն են», - գրել է Նումագոմեդովը Instagram֊ի իր էջում: Ինչպես հայտնի է, Բելգիան հեշտությամբ գրավեց առաջին տեղը իրենց խմբում, ապա 1/8 եզրափակչում հաղթեց Պորտուգալիային: Քառորդ եզրափակչում բելգիացիները կխաղան Իտալիայի ազգային հավաքականի հետ: Բրիտանացիները նույնպես պահպանեցին իրենց տեղը և փլեյ-օֆֆի առաջին տուրում 2: 0 հաշվով հաղթեցին իրենց հիմնական մրցակցին՝ Գերմանիային: