Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. Գագիկ Առուշանյան ՀՀ-ն վստահելի և արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նախկին մեղադրյալները՝ համայնքապետեր. Փաշինյանի «հեղափոխական» նշանակումները Նոր կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Իշխան Սաղաթելյան Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին. հայտնի է, թե ինչ է պահանջում նա. «Փաստինֆո» Covid-19-ից մահերի թիվը բարձրանալու է․ Արման Բադալյան Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. կա զոհ NASA-ն նոր ձայնագրություն է հրապարակել Մարսից (տեսանյութ) ՔՊ-ական քաղաքապետի «ձեռքբերումները». ի՞նչ էր սպասում արմավիրցին և ինչ ստացավ ԶՊՄԿ-ում չեն լինելու կրճատումներ ո'չ անձնակազմի և ո'չ էլ սոցիալական աջակցությունների մասով. հայտարարություն 

Նոր Հայաստանի՝ «փայ մտնող» ու գործարար պաշտոնյաները. ովքե՞ր են խախտում Փաշինյանի տված խոստումը

Վերլուծական

2018թ. հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության համար որպես ուղենշային հայեցակարգային հիմնախնդիր հռչակել էր  քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:

Սակայն, Նոր Հայաստանում շարունակում ենք անակատես լինել ինչպես պաշտոնյաների բիզնես գործունեությանը, այնպես էլ վարչական լծակների գործադրմամբ հին խաղացողներին շուկայից դուրս մղելու և սեփական թիմակիցների բիզնեսները առաջ մղելու դեպքերին: Անմիջապես հեղափոխությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Սպայկա» ընկերության հետ տեղի ունեցող զարգացումները: Ուշագրավը «Սպայկա»-ի պատմության մեջ այն է, որ զուգահեռաբար մեկ այլ ընկերություն մուտք գործեց շուկա։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ «Սպայկա»-ին փաստացի խնդիրների առաջ կանգնեցնելով՝ ճանապարհ է բացվում մեկ այլ ընկերության համար։ Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր»-ի օգտին աշխատում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ Ասել է թե, նոր իշխանությունները ցանկանում են ունենալ հեղափոխական սաշիկների սեփական թիմը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընկերության սեփականատերը  Գրիգոր Տեր- Ղազարյանն է։ Վերջինս Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։

Ոչ պակաս արդյունավետ էր հեղափոխական պաշտոնյաների համար ասֆալտի բիզնեսը: Մինչեւ նախորդ տարի՝ որպես շինաշխատանքների ենթակապալառու, ծրագրերի կապալառու հանդիսացող  «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունն անընդհատ ընտրում էր միեւնույն «Դոռզնակ» ՍՊԸ-ին։ Այն վճարում է աշխատավարձեր նույն  մարդկանց, որոնք նշված էին ՊՈԱԿ-ի եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրում, սակայն տեղական մասնագետներին վճարվում է արդեն ոչ թե հայտարարագրված 3 հազար դոլարը, այլ շատ ավելի քիչ՝ ընդամենը 800 դոլար։ «Դոռզնակ» ՍՊԸ-ն պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին։ Բագրատ Բադալյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն է՝ ճանապարհների գծով:

Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ «Meat Market»-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։ Լիլիթ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում բացահայտ գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Հեղափոխությունից հետո շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության, «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է հեղափոխությունից հետո հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էության, այս ընկերությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ քրեական գործ հարուցելու արդյունքում շուկայից դուրս մղվեց Նորֆոլք Քոնսալթինգը:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ըստ մամուլի հրապարակումների հաջողության իրենով է արել Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսը; Տվյալ բիզնեսը այնպիսին է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները որոնց ժամանակին էլ այն պատկանում էր, բայց ունի Սարգսյանը:

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Երևան-Սևան մայրուղու վրա վերջերս շինարարական նյութերի և կոնստրուկցիաների արտադրություն է բացվել, որի իրական տերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է, թեպետ փաստաթղթերով օբյեկտն այլ անձի է պատկանում։ Սասուն Խաչատրյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տվյալ տեղեկությունը:

Իհարկե, «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջո­ցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնա­ծառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: Այս ընկերությունը կապվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անվան հետ:

Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող էր:

Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ փորձ է անում ապօրինաբար փակել «Անի» ՀԷԿ-ի ջրերը, և այդ ամենում ներգրավված են նաև ՀՀ Ջրպետկոմի նախագահ Կարեն Սարգսյանը և նրա անմիջական վերադաս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Բիզնեսը խլելու այս փորձի հետևում ցանկությունն է ջուրը ուղղել մեկ այլ՝ իշխանամետ հայացքներով աչքի ընկնող Սահակ Մինասյանի ՀԷԿ-ին, ու քանի որ վերջինս ահռելի պարտքեր ունի՝ այդ ՀԷԿ-ից փայաբաժիններ է խոստացել տարբեր մարդկանց, այդ թվում վերը նշված պաշտոնյաներին:

Ինչպես տեսնում ենք՝ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց գտնել գեթ մեկ նախկին պաշտոնյայի, ով գործարարների հետ փայ էր մտնում կամ փորձում էր խլել վերջիններիս բիզնեսը: Փոխարենը մենք տեսնում ենք նման երևույթները արդեն Նոր Հայաստանում, իսկ խոստումը, որ բիզնեսը և քաղաքականությունը տարանջատվելու են, այդպես էլ գրվեց սառույցին...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առուշ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. Գագիկ Առուշանյան Եթե երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, ապա ՀՀ իշխանությունները լուրջ բացատրություն պետք է ներկայացնեն․ Ստյոպա Սաֆարյան«Կոչ եմ անում՝ թույլ տալ երեխաներին ևս պատվաստել»․ Արսեն Թորոսյան ՀՀ-ն վստահելի և արժեքավոր գործընկեր է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նախկին մեղադրյալները՝ համայնքապետեր. Փաշինյանի «հեղափոխական» նշանակումներըՆոր կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Իշխան ՍաղաթելյանԶուրաբովը դատի է տվել Փաշինյանին. հայտնի է, թե ինչ է պահանջում նա. «Փաստինֆո» Ներքնազգեստով Իվետ Մուկուչյանը հիացրել է երկրպագուներին (լուսանկար)Covid-19-ից մահերի թիվը բարձրանալու է․ Արման Բադալյան Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. կա զոհNASA-ն նոր ձայնագրություն է հրապարակել Մարսից (տեսանյութ)ՔՊ-ական քաղաքապետի «ձեռքբերումները». ի՞նչ էր սպասում արմավիրցին և ինչ ստացավԶՊՄԿ-ում չեն լինելու կրճատումներ ո'չ անձնակազմի և ո'չ էլ սոցիալական աջակցությունների մասով. հայտարարություն Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար. Ժաննա ԱնդրեասյանՀամացանցում են հայտնվել Սելենա Գոմեսի մասնակցությամբ անկեղծ կադրեր (լուսանկարներ)Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի. Կարո Փայլան Քովիդ վարակով երկու մանկահասակ երեխաներ Գյումրուց տեղափոխվել են Երևան Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ Ֆրանսիայի դեսպանի համար Հայաստանը մի հերթական երկիր չէ. Անն Լույոն` Նիկոլ ՓաշինյանինՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել. ԹաթոյանՈւժեղ քամու պատճառով վնասվել է Կրեմլի ամրոցի պատը (տեսանյութ)«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին Լրագրողների հանդեպ բռնության 3, ճնշման՝ 20 դեպք է եղել․ ԽԱՊԿ հրապարակումը Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Կոտայքի մարզում ապօրինի արդյունահանվել է բազալտե հանքանյութ. պետությանը պատճառվել է խոշոր չափերով վնաս. ԱԱԾՄիհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակելԱդրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահին Ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով Շուշին ինձ համար չի կարող դառնալ փողոց կամ սառնարանի ճտիկ. Զոհրաբյան Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ․ կառավարությունը գաղտնի է պահումԲայդենի նոր տարօրինակ ժեստը շփոթեցրել է համացանցի օգտատերերինԷրդողանի ուղերձի հիմնական թիրախը Հայաստանն ու հայությունն են. Akunq. netՔաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը«Թալիբանին» ահաբեկիչների ցուցակից հանելու որոշում պետք է կայացվի․ ՊուտինՂրղզստանը Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր կգնիՎանա լճի մակարդակի նվազումը վտանգում է լճի էկոհամակարգը ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ. ՀՀ ՊՆ-ն կրկին հակադարձում է ՄԻՊ-ին Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ ԱնդրեսենինՍիրիայում մահապատժի է ենթարկվել 24 մարդ՝ անտառները հրդեհելու մեղադրանքովԱդրբեջանը և մեր իշխանությունները վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Անժելա Էլիբեգովա Արցախի նախագահը ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքներին Տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել, հարազատները նրան առավոտվանից որոնում էինէլ ո՞վ ունի աշխարհից մեծ սրտով, մոլորակից ուժեղ, կրակ քույրիկ. Արևիկ Ուդումյանը՝ քույրիկի հետՀայաստանը նվեր կստանա «Մոդեռնա»-ի 620 հազար 400 դեղաչափ պատվաստանյութ Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է մանդատիցԲազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ․ Ալեն Սիմոնյանի ելույթը Աթենքում (տեսանյութ)Տարածվել է տեսանյութ նկարահանման հրապարակից, որտեղ Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել էր օպերատորին (լուսանկարներ, տեսանյութ)ՃՏՊ՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհին. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
Ամենադիտված