Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Նոր Հայաստանի՝ «փայ մտնող» ու գործարար պաշտոնյաները. ովքե՞ր են խախտում Փաշինյանի տված խոստումը

Аналитический

2018թ. հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության համար որպես ուղենշային հայեցակարգային հիմնախնդիր հռչակել էր  քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:

Սակայն, Նոր Հայաստանում շարունակում ենք անակատես լինել ինչպես պաշտոնյաների բիզնես գործունեությանը, այնպես էլ վարչական լծակների գործադրմամբ հին խաղացողներին շուկայից դուրս մղելու և սեփական թիմակիցների բիզնեսները առաջ մղելու դեպքերին: Անմիջապես հեղափոխությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Սպայկա» ընկերության հետ տեղի ունեցող զարգացումները: Ուշագրավը «Սպայկա»-ի պատմության մեջ այն է, որ զուգահեռաբար մեկ այլ ընկերություն մուտք գործեց շուկա։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ Իսկ ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ «Սպայկա»-ին փաստացի խնդիրների առաջ կանգնեցնելով՝ ճանապարհ է բացվում մեկ այլ ընկերության համար։ Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր»-ի օգտին աշխատում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ Ասել է թե, նոր իշխանությունները ցանկանում են ունենալ հեղափոխական սաշիկների սեփական թիմը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընկերության սեփականատերը  Գրիգոր Տեր- Ղազարյանն է։ Վերջինս Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։

Ոչ պակաս արդյունավետ էր հեղափոխական պաշտոնյաների համար ասֆալտի բիզնեսը: Մինչեւ նախորդ տարի՝ որպես շինաշխատանքների ենթակապալառու, ծրագրերի կապալառու հանդիսացող  «Կոքս-Քոնսալթինգ» ընկերությունն անընդհատ ընտրում էր միեւնույն «Դոռզնակ» ՍՊԸ-ին։ Այն վճարում է աշխատավարձեր նույն  մարդկանց, որոնք նշված էին ՊՈԱԿ-ի եւ ընկերության միջեւ կնքված պայմանագրում, սակայն տեղական մասնագետներին վճարվում է արդեն ոչ թե հայտարարագրված 3 հազար դոլարը, այլ շատ ավելի քիչ՝ ընդամենը 800 դոլար։ «Դոռզնակ» ՍՊԸ-ն պատկանում է հայր եւ որդի Սամվել եւ Բագրատ Բադալյաններին։ Բագրատ Բադալյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն է՝ ճանապարհների գծով:

Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ «Meat Market»-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։ Լիլիթ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում բացահայտ գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Հեղափոխությունից հետո շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության, «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է հեղափոխությունից հետո հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էության, այս ընկերությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ քրեական գործ հարուցելու արդյունքում շուկայից դուրս մղվեց Նորֆոլք Քոնսալթինգը:

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ըստ մամուլի հրապարակումների հաջողության իրենով է արել Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսը; Տվյալ բիզնեսը այնպիսին է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչը այսօր չունեն Աբրահամյանները որոնց ժամանակին էլ այն պատկանում էր, բայց ունի Սարգսյանը:

Hayeli.am-ի տեղեկություններով՝ Երևան-Սևան մայրուղու վրա վերջերս շինարարական նյութերի և կոնստրուկցիաների արտադրություն է բացվել, որի իրական տերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է, թեպետ փաստաթղթերով օբյեկտն այլ անձի է պատկանում։ Սասուն Խաչատրյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տվյալ տեղեկությունը:

Իհարկե, «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջո­ցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնա­ծառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: Այս ընկերությունը կապվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անվան հետ:

Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող էր:

Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ փորձ է անում ապօրինաբար փակել «Անի» ՀԷԿ-ի ջրերը, և այդ ամենում ներգրավված են նաև ՀՀ Ջրպետկոմի նախագահ Կարեն Սարգսյանը և նրա անմիջական վերադաս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Բիզնեսը խլելու այս փորձի հետևում ցանկությունն է ջուրը ուղղել մեկ այլ՝ իշխանամետ հայացքներով աչքի ընկնող Սահակ Մինասյանի ՀԷԿ-ին, ու քանի որ վերջինս ահռելի պարտքեր ունի՝ այդ ՀԷԿ-ից փայաբաժիններ է խոստացել տարբեր մարդկանց, այդ թվում վերը նշված պաշտոնյաներին:

Ինչպես տեսնում ենք՝ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց գտնել գեթ մեկ նախկին պաշտոնյայի, ով գործարարների հետ փայ էր մտնում կամ փորձում էր խլել վերջիններիս բիզնեսը: Փոխարենը մենք տեսնում ենք նման երևույթները արդեն Նոր Հայաստանում, իսկ խոստումը, որ բիզնեսը և քաղաքականությունը տարանջատվելու են, այդպես էլ գրվեց սառույցին...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное