Ծանր աշխատանքից հետո ԱԺ-ն դատարկ է․ պատգամավորները տեղում չեն (տեսանյութ)
ВидеоԱզգային ժողովը բաց է, խորհրդարանը դեռ չի ցրվել, սակայն պատգամավորների դռները փակ են։ Այսօր ԱԺ-ում փորձում էինք գտնել այն պատգամավորներին, որոնք չեն լինելու 8-րդ գումարման խորհրդարանում, սակայն, ամեն դեպքում մեր այնտեղ գտնվելու պահին, նրանցից ոչ ոք տեղում չէր։ Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության աշխատակցուհիներից մեկը՝ «գան ի՞նչ անեն»։ Այնուամենայնիվ, հերթով թակեցինք պատգամավորների դռները, սակայն այդպես էլ բացող չեղավ։