Կորոնավիրուսի առավել ծանր ընթացքով Դելտա-շտամը Ռուսաստանում մեծ տարածում է ստացել
ՌուսաստանՀիվանդանոցներում գտնվող կորոնավիրուսով տառապող ռուսաստանցիների գրեթե 90% -ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի Դելտա֊շտամ, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի պետական բժշկական համալսարանի թոքաբանության ամբիոնի վարիչ Սերգեյ Սեչենով Ավդեևը։ Նրա խոսքով՝ հիվանդների մոտ կորոնավիրուսի ավելի ծանր ընթացք է: Նրանց ավելի ու ավելի շատ է անհրաժեշտ թթվածնային թերապիա՝ ներառյալ արհեստական օդափոխություն: «Ես կարող եմ ենթադրել, որ այսօր գրեթե բոլոր արհեստական օդափոխության ենթարկված մեր հիվանդներն ունեն այս Դելտա֊շտամը։ Ցավոք, այսօր արհեստական օդափոխության ենթարկվող հիվանդների և մահացությունների տոկոսը գործնականում նույնն են, այսինքն՝ 80 տարեկանից մեծ անձինք ունեն թոքերի արհեստական օդափոխությունից հետո ապրելու նվազագույն շանսեր», - ասել է Ավդեևը։
Ինչպես հայտնի է, այժմ գիտնականների ամենամեծ մտահոգությունը Դելտա֊շտամն է: ԱՀԿ-ն հայտնել է, որ այս տեսակն արդեն առկա է ավելի քան 85 երկրներում և կարող է դառնալ գերիշխող: Այն երկու անգամ ավելի վարակիչ է, քան բնօրինակ վիրուսը, բայց շարունակում է մուտացիայի ենթարկվել: Վերջերս հայտնի դարձավ նաև Դելտա-պլյուս մուտացված շտամի առկայության մասին: