Վայոց Ձորի մարզում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը Ամարասի վրայից իջեցվել է Արցախի դրոշը Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Պուտին Մենք Հայաստանում ներդրումների հետ կապված մի խնդիր ունենք. Զարեհ Սինանյան Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանատուն Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը Ղազախստանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը Իրանի նախագահն Էրդողանին հրավիրել է Թեհրան Արդյո՞ք նախատեսված է Փաշինյան-Էրդողան հանդիպում. պատասխանում է Սուրեն Պապիկյանը 

Արմեն Չարչյանի պաշտպանները դատախազի հասցեին թույլ են տվել բարոյականության սահմաններն անցնող որակումներ․ դատախազություն

Հասարակություն

Քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո այսօր՝ հուլիսի 2–ին, գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի եւ բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով եւ բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանը, ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձեւավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու եւ դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից:

Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից եւ անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից:

Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, եւ որ դատախազի կողմից որեւէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որեւէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ:

Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:

Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել եւ այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները եւ չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը:

Պաշտպաններն իրենք էին մինչեւ դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի եւ պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի:

Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սեւացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսեւորումները եւ մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»։         

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վայոց Ձորի մարզում. 38–ամյա տղամարդը Hyundai Galloper–ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդըԱմարասի վրայից իջեցվել է Արցախի դրոշը Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըՔորթնի Քարդաշյանը և Մեգան Ֆոքսը հանդես են եկել անկեղծ ֆոտոշարքովԵրկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. ՊուտինՄենք Հայաստանում ներդրումների հետ կապված մի խնդիր ունենք. Զարեհ ՍինանյանԻրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանատուն Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը Ղազախստանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը Իրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանԲորիս Ջոնսոնն առաջարկել է իրեն անվանել «հյուսիսային քամու աստծո» անունովԱրդյո՞ք նախատեսված է Փաշինյան-Էրդողան հանդիպում. պատասխանում է Սուրեն ՊապիկյանըՊահանջում եմ Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության. Զարուհի ՓոստանջյանՍփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով «Յուվենտուսի» ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Ferrari֊ովԿարեւոր է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացումը. ՌԴ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԱԾ պահեստազորի սպան՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Վուհանի գիտնականները ցանկանում էին չղջիկներին վարակել կորոնավիրուսով դեռևս 2018 թվականին․ TelegraphԱմերիկայում խնդրել են վերադարձնել ստրկությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումների սահմանափակման մեջՎարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և ԲայդենինForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՓաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին «Յուվենտուսն» իր առաջին հաղթանակը տոնեց Ա սերիայումՈւզբեկստանի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է Նիկոլ Փաշինյանին70-ամյա թոշակառուն կռվել է կողոպտիչի հետ՝ հետ վերցնելով գողացված պայուսակը (տեսանյութ)Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ ԿաթողիկոսըՀովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր COVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկական Կարմիր խաչը Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենաՏարածաշրջանում ռազմական իրավիճակի վատթարացման միտումը շարունակվում է․ ՄԱԿԳայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ ԱբրահամյանըԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործ Freedom House-ի 2021-ի զեկույցում օգտագործված են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև, ամպրոպ, քամի Արմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԵս էլ, Պապիկյանն էլ հոլի պես ֆռում ենք․ «ճար չլինի, կառավարությունը կմթերի» ԱՄՆ֊ն «Պուտինի հրաժեշտի նվերը Մերկելին» պատիժ է անվանելՄարին՝ ոճային կերպարումՎեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակատին. Վերջինս մահացել է. ոստիկանները գտել են կասկածյալին Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ) ԱԺ խոսնակը ԵՄ դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրիչ գործողությունը Հայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)
Ամենադիտված