Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է բնակարան թափանցած հանցագործը փորձում բռնաբարել ուսանողուհուն (տեսանյութ)
Երբ Կոլումբիայի Ապարտադո քաղաքից հոգեբանության ֆակուլտետի ուսանող 25-ամյա Սառա Քինթերոն նստեց տեսախցիկի առջև, որպեսզի կատարի համալսարանի առաջադրանքները, գաղափար անգամ չուներ, թե ինչ է իրեն սպասում: Վայրկյաններ անց աղջիկը տարօրինակ ձայներ լսեց և ճչալով վեր թռավ տեղից. դանակով զինված մի տղա ներխուժել էր իր տուն, գրում է The Sun-ը:
Կադրերում, որոնք Սառան պատահաբար նկարահանել է, երեւում է, թե ինչպես է տղան դանակը ուղղել նրա վրա: Հանցագործը պատրաստվում էր բռնաբարել աղջկան և դիմադրելու դեպքում սպառնում էր սպանել:
«Նա մտել էր իմ տուն բռնաբարելու համար: <...> Նա փորձեց դիպչել ինձ և համբուրել ինձ, չէր պատրաստվում ինձ բաց թողնել և ասաց, որ կսպանի»,- պատմել է Սառան
Սակայն, աղջիկը չհուսալքվեց և որոշեց պայքարել իր պատվի ու կյանքի համար: Բարեբախտաբար, Սառային հաջողվեց ազատվել բռնաբարողի ճիրաններից:
Սակայն, այսօր հանցագործի հարազատները պաշտպանում են նրան՝ ասելով, թե նա, իբր, տառապում է երկբևեռ խանգարմամբ, հայտնում է պաբերականը:
Ուսանողուհին որոշել է իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել իրավիճակի վրա՝ հուսալով, որ հանցագործը պատասխանատվություն կկրի իր արարքի համար: Սառան Instagram-ում տեղադրել է հարձակման 11 րոպեանոց տեսանյութը, որն արդեն ունի ավելի քան 3,5 միլիոն դիտում: Նա նաև ցույց է տվել անվտանգության տեսախցիկի նկարահանած մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հանցագործը մուտք գործում իր բնակարան: Սառան ենթադրում է, որ հանացագործը երկար ժամանակ հետևել է իրեն: