Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն այսօր Սուրեն Սարգսյանին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ, բայց շատ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:
Անդրադառնալով իր անձի շուրջ պտտվող ասեկոսեներին՝ Արզաքանցյանն ասել է. «Ամենավատը՝ որ մեր ազգի մեջ անբուժելի հիվանդություն կա. դրա մեջ մտնում ա նախանձն ու չարությունը: Տղանե՛ր, ժողովուրդ ջան, ես ձեզ մի քանի անգամ ասել եմ ու էլի կասեմ՝ մի քիչ բարի եղեք, էդ ֆեյքերից հեռու մնացեք, էդ չար խոսքերից մի քիչ ազատվեք: Չարությունը մտցնում եք ձեր մեջ ու տարբեր կայքերով գրում եք, տարածում եք, դուք չեք պատկերացնում՝ ինչ հոգով եք մտնում ձեր տուն. չար հոգով եք մտնում, ձեր երեխան ձեզնից պետք է բարություն տեսնի»: