ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և ականապատման քարտեզների տրամադրումն Ադրբեջանին
ՀասարակությունԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան.
«Ողջունում եմ ևս 15 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի կողմից և ականապատման քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից:Հուսով եմ՝ վստահության մթնոլորտի հետագա կառուցումը ճանապարհ կհարթի կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Ան Լինդեն: