Մյասնիկյան գյուղում այրվել է անասնակեր
Արտակարգ ՊատահարՀուլիսի 4-ին, ժամը 18։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 19:05-ին: Տան բակում այրվել է մոտ 40 հակ անասնակեր։