Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա իրար 4 ավտոմեքենա է բախվել
Emergency CaseՃանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: