Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
Արտակարգ ՊատահարՀուլիսի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Մեծ Պարնի գյուղում և Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։