․․․Բայց դե շնորհավո՛ր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը․ Թագուհի Թովմասյան
Blogosphere7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է՝ մեր երկրի մայր օրենքի ընդունման տարեդարձը: Իսկ Սահմանադրության մեջ հստակ գրված է.
հոդված 14.
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և մխրճվել մեր երկիր՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում...
Բայց դե՝ շնորհավոր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը: