Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է իր երեխաների լուսանկարը
ԼուսանկարներԷնրիկե Իգլեսիասը Ինստագրամի իր էջոււմ հրապարակել է իր երխեխաների լուսանկարը: Երգիչը չի մակագրել լուսանկարը՝ բացի «հուլիսի 4» հեշթեգից, ինչից կարելիէ եզրակացնել, որ նա նշում է Միացյալ Նահանգների Անկախության օրը: Ինչպես հայտնի է, Իգլեսիասն ամուսնացած է ռուս թենիսիստուհի, ֆոտոմոդել Աննա Կուրնիկովայի հետ։ Երգչի ու ռուս թենիսիստուհու սիրավեպը սկսվել է 2002 թվականին: Աննան նկարահանվում էր Էնրիկեի Escape երգի տեսահոլովակում, և նրանք հանդիպել են նկարահանման հրապարակում: 2017-ին նրանք երկվորյակներ ունեցան՝ որդին՝ Նիկոլասը, և դուստրը՝ Լյուսին: 2020 թվականի հունվարին նրանք երրորդ անգամ ծնողներ դարձան։ Լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Մերին: