Սոչիի բնակիչներին հորդորել են պատրաստ լինել տարհանման՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերՋրհեղեղի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խորոտա և Մացեստա գետերում, հայտնում է Կրասնոդարի երկրամասի գործառնական շտաբ։ Բնակիչներին խնդրել են հավաքել անհրաժեշտ իրերը հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար:
«Սոչիի Ադլեր և Խոստինսկի շրջաններում, երկարատև հորդառատ անձրևների պատճառով, Խորոտա և Մացեստա գետերի մակարդակի խիստ բարձրացում կա: Էլեկտրաշչակներով բնակչությանը տեղեկացվում է հնարավոր ջրհեղեղի և գետերի արտահոսքի հավանականության մասին: Բնակիչներին խնդրում ենք լինել հանգիստ, պատրաստել փաստաթղթեր և անհրաժեշտ իրեր, որպեսզի իրավիճակի սրման դեպքում՝ տարհանում կազմակերպենք», - ասվում է հաղորդագրության մեջ: