Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն Տաջիկստանին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մանրամասն քննարկվել է տաջիկ-աֆղանական սահմանին տիրող անհանգիստ իրավիճակը, որն առաջացել է Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև՝ սահմանային գոտում զինված դիմակայության էսկալացիայի արդյունքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը հաստատել է Աֆղանստանում` Տաջիկստանի հետ սահմանի մոտ, էսկալացիայի հետ կապված Դուշանբեին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
«Վլադիմիր Պուտինը հաստատել Տաջիկստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում», - ասված է հաղորդագրության մեջ: