Թբիլիսիում դանակահարել են օտարերկրացուն` ականջօղ կրելու պատճառով
WorldԹբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ դանակով հարձակվել են օտարերկրացու վրա, հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարվա հուլիսի 5-ին Խետագուրովի փողոցում սառը զենքով հանկարծակի հարձակման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի: Վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Մեղադրյալը տեղում բերման է ենթարկվել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասված է հաղորդագրության մեջ:
«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ քաղաքում շրջող օտարերկրացին երկու անգամ դանակով հարված ստացել ականջօղ կրելու պատճառով:
Ներքին գործերի նախարարությունը, հղում կատարելով ձերբակալվածի ընտանիքի անդամներին, հայտնում է, որ ավելի վաղ նա ունեցել է հոգեկան խնդիրներ: Ձերբակալվածին սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում: