ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է ՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակը Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր Անհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը 

Տաս հոգով ոտքի տակ էին տալիս. գերության 7 ամիսները․ iravunk.com

Հասարակություն

«Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:

Ի՞նչ անմարդկաին վերաբերմունքի են արժանում մեր հայրենակիցները գերության մեջ, հատկապես մինչեւ Բաքվի բերդ հասնելը, ի՞նչպես են ազերիները տաս հոգով ծեծի ենթարկում մի հայի, ովքե՞ր են ադրբեջանցու անվան տակ, ազգանունները փոխած հայերը այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը գերության 7 երկար ու ձիգ ամիսներ հաղթահարած մեր հայրենակցի` Սիսակի հետ:

-Սիսակ, գիտեմ, որ քեզ համար դժվար է պատմել, զրուցել, բայց ինչքան որ հնարավոր, ինչքան որ ի վիճակի ես, կպատմե՞ս, երբ ու որտեղից Ձեզ գերեւավարեցին:

-Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը`Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը:

-Այսինքն հրադադարից հե՞տո է գրավվել Խծաբերդը:

-Այո:

-Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել:

-Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:

-Ո՞վ էր հրմանատարը:

-Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:

-Որտե՞ղ տարան Ձեզ սկզբում:

-Ամեն մեկիս կողքին մեկ-երկու ուղեկցող ադրբեջանցի կար, սկզբում ոտքով անտառներով, սարերով քայլացնելով հասցրին Հադրութ, դրանից հետո արդեն զինվորական մեքենաններով տարան ռազմական օբյեկտներ:

-Ճանապարհին Ձեզ ծեծում էի՞ն, նվաստացնում էի՞ն:

-Չէ, պատկերացրեք չէ, ճանապարհին անգամ մեզ հետ զրուցում էին:

-Ինչի՞ց էիք զրուցում:

-Ամեն ինչից, էս կոնֆլիկտից, պատերազմի պատճառներից:

-Ու ի՞նչ էին ասում:

-Դե ասում էին, որ իրենք էլ չէին ուզում պատերազմ, ուղղակի տենց ստացվեց:

-Հայերեն էի՞ն խոսում:

-Կային մեջները հա, էնտեղ` Բաքվում շատ-շատերն էին հայեր խոսում: Բաքվում մեզ ասացին, որ երեսուն հազար հայ կա, ովքեր ազգանունները փոխած ծպտված հանգիստ ապրում են: Իսկ ամբողջ Ադրբեջանում, ասում մի հիսուն հազար հայ կա: Անուն ազգանունները փոխած հայեր կային, ովքեր աշխատում էին, որպես թարգամանիչ, դատարանում կային նույն կարգավիճակով ծպտյալ հայեր:

-Լավ, ի՞նչ եղավ հետո:

-Մինչեւ Բաքու հասնելը հասցրեցին ռազմական օբյեկտներ, այ էդտեղ սկսվեց ծեծուջարդ: Բառի բուն իմաստով ծեծ ու ջարդի ենք ենթարկվել երեք օր մինչեւ Բաքու հասնելը: Տաս հոգով` փայտով, երկաթով, ոտքի տակ էին տալիս մի հոգու: Ինձ ձեռքները հասնում էր շպրտում էին: Էլ հայհոյանքների մասին չեմ ասում:

-Իսկ Բաքվի բերդում չէի՞ն ծեծում, չէի՞ն նվաստացնում:

-Բաքվի բերդում ծեծ չկար, հայհոյանքներ իհարկե ամեն օր էին լսում, բայց ծեծ չկար: Ժամանակի հետ կամաց-կամաց հանդարտվեցին:

-60 հոգուդ էլ միասին էին պահում:

-Մի հարկում էինք, բայց տարբեր խցերում: Եթե չէիր ենթարկվում պատժում էին:

-Օրինակ ոնց էի՞ն պատժում:

-Ժամերով մի ոտքի վրա էին կանգնեցնել տալիս, հայհոյում: Գիտեք, հիմա աբվելի անհանգիստ եմ, քան այնտեղ, որովհետեւ ուշքս-միտքս տղերքն են, որոնք դեռ այնտեղ են մնացել: Մինչեւ իրենց բոլորին չբերեն, ես չեմ կարող ինձ հանգիստ զգալ, ես հավատում եմ, որ էդ օրն էլ կգա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սպասում ենք Երևան-Սևան ճանապարհը բացվի, որ գնանք միանանք Կիրանցի մեր հայրենակիցներին. Ակցիայի մասնակից Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարությունԷս ի՞նչ նոր փորձության առաջ եք կանգնեցնում ժողովրդին, ի՞նչ հատվածական սահմանազատում. Ռուստամյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա ԱնդրեասյանԻնձ համար Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանց-Ոսկեպար ճանապարհն՝ այս պահին. պայքարը շարունակվում է Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանըԵս հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Մենք ունենք գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալային ահռելի աճ. ԱԺ փոխնախագահԵս չեմ ասել, որ Ոսկեպարում ադրբեջանական դրոշ կա, ինչպես տարածվել է լրատվականներով. Բագրատ ՍրբազանԱԺ հանձնաժողովը քննարկում է ընդդիմության ներկայացրած նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասինՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Պահանջ ներկայացրեք Բաքվին, ասեք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից, հետո արեք դելիմիտացիա (տեսանյութ)Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է ՀայաստանինԲագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալե՞լ. Արթուր ԽաչատրյանՈՒՂԻՂ․ Գյուղապետը ներկայացնում է Տավուշում տիրող իրավիճակըԹշնամին Փաշինյանն է, ամեն ժամ ստորացնում է մեր ժողովրդին, փող էլ է ստացել հաստատ. սևանցի (տեսանյութ) Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Սահմանազատման գործընթացն այսօրվանից մեկնարկել է. Կիրանցի վարչական ղեկավար (տեսանյութ) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կիրանցում դասադուլ է2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. ԴավթյանԻշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ ԲյուրոԱպարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՔաղաքացիները բացեցին ավտոճանապարհըՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանովՈւկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. ԶելենսկիԱնհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան Մինչև այսօր չունենք Արցախի ցեղասպանությունը վկայող փաստաթուղթ. Գեղամ Ստեփանյան (տեսանյութ) Եթե էսի մնաց, Ալիևի բոլոր ցանկությունները կատարվելու են, մեր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է (տեսանյութ)Դիզայներ Արամ Նիկոլյանը Տավուշում է. միացել է հայրենիքի պաշտպանությանը (տեսանյութ)ՀԻՄԱ․ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստԱդրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորԺողովուրդ, ոչ մի կուսակցության խաղ մի խաղացեք, հելեք, կանգնեք, մեր հող ու ջրի պայքարն ա էսօրԳործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժումԵթե պետք ա մեռնենք, թող մեռնենք, միայն պատերազմն ա ելքը, հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալԿապանի Սպանդարյան փողոցում փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս ՍոֆիանոպուլոսինՆոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ) Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու ՀԻՄԱ. Կիրանցում իրավիճակը սրված է, ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհըԿսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներումՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան ԳեղամյանՓաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ (տեսանյութ)
Ամենադիտված