Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Աստղագուշակ` հուլիսի 6-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Թեև օրվա ընթացքում դժվարությունները շատ կլինեն, այնուամենայնիվ, կհաջողվի իրականացնել, այն ինչ ծրագրել էիք և անգամ ավելին: Մասնագիտական առավել նշանակալի ձեռքբերումներ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են բժշկության, մանկավարժության, մշակույթի ոլորտներում:

Ֆինանսական պատկերը գոհացնող է: Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Օրն անցկացրեք ընկերուհիների, զարմուհիների ընկերակցությամբ: Կանանց հետ հրաշալի լեզու կգտնեք, կլսեք հաճելի նորություններ: Երեկոյան առավել զգուշավոր եղեք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Ցուլ. Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել: Այսօր հեշտությամբ կլուծեք այն բոլոր հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ գլուխ եք կոտրել:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:

Երկվորյակ. Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիս ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ մոտ չի ստացվի:

Խեցգետին. Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված և ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ էլ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել:

Ընկերների հետ շփումը ոչ միայն դրական լիցքեր կտա, այլև կօգնի ընդլայնել աշխարհայացքը: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ:

Առյուծ. Բարեհաջող օր է: Միակ բանը, որ կարող է փչացնել այն, դա ձեզ համար կարևոր գործի ձգձգումն է: Հնարավոր է, այդպես էլ չհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ : Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, այլև ճիշտ գնահատել նրանց, ում հետ առնչվում եք:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, անակնկալ հանդիպումներ:Հրաշալի օր է ընտանեկան տոների, հյուրընկալության համար:

Կույս. Օրը կանցնի բարդ և հագեցած: Ստիպված կլինեք զբաղվել մի շարք ձանձրալի, սակայն ակտուալ գործերով: Միանշանակ աջակիցների կարիք կզգաք: Անգամ շունչ քաշելու ժամանակչի լինի, կդժվարանաք կենտրոնանալ այն գործի վրա , որով զբաղվում եք: Այնուամենայնիվ խուճապի չեք մատնվի և ամեն բան կհասցնեք ճիշտ ժամանակին:

Դրական միտումների ազդեցությունը կմեծանա օրվա երկրորդ կեսին: Տրամադրությունը կբարձրանա: Կծնվեն նոր գաղափարներ, նաև կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հավաքույթների են պատրաստվում:

Կշեռք. Օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա , և գործերն ավելի բարեհաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք ծրագրել հանդիպումներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

Հոգ տարեք ձեր առողջության մասին, կոսմետիկ պրոցեդուրաների ճիշտ ժամանակն է: Հետևեք սննդակարգին: Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից:

Կարիճ. Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել:

Հաշվի առեք, որ ֆինանսական հնարքների համար օրը բարենպաստ չէ, անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում: Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ:

Աղեղնավոր. Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:

Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի, այնպես որ՝ սիրային արկածների հավանականությունը մեծ է:

Այծեղջյուր. Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

Ջրհոս. Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Վերջիններս այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Օրվա առաջին կեսին ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սիրելիի հետ վիճաբանությունները ևս չեն բացառվում: Չի ստացվի հասկանալ մտերիմներին, կարդալ նրանց մտքերը, այն դեպքում, երբ վերջիններս ձեզնից նման սպասելիքներ ունեն:

Երեկոն շատ ավելի հաջող կդասավորվի: Կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, այն կօգնի, առանց երկար մտածելու, ճիշտ որոշումներ կայացնել:

Ձկներ. Նպատակահարմար օր է անցյալում սկսած կարևոր և մեծամասշտաբ գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքը հնարավոր է չարդարացնի ձեր սպասելիքները, սակայն իրադարձությունների զարգացումը կապացուցի, որ ամեն բան կարգին է:

Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ, նախասիրություններ: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգհարազատ է: Հրաշալի օր է նոր բաներ սովորելու համար: Սիրահարված Ձկների համար օրը հանգիստ կանցնի, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները բարդ խնդիրների առջև կկանգնեն: Չեն կողմնորոշվի մարդկանց հետ շփումներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29
Ամենադիտված