Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Որդուս զոհվելուց օրեր անց մեզ տվեցին իր գրպաններում եղածը. մեզ համար բացահայտվեց այն, ինչի մասին Շանթը լռում էր...

Общество

44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Շանթ Նավոյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք, չխնայելով իրենց կյանքը, պաշտպան կանգնեցին հայրենիքին:

Հերոսը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 14-ին Երևանում. «Լուսավոր, խելացի ու ժպտերես էր Շանթը։ Փոքր ժամանակ ինքն իրեն «կուկու» էր անվանում, երբ անունը հարցնում էին ներկայանում էր՝ կուկու Շանթ։ Իր առաջին քայլերը արեց մանկապարտեզում, որից հետո սովորեց և ավարտեց «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը։ Երկրորդ դասարանից սկսեց զբաղվել կարատեով և գրանցեց բազմաթիվ հաջողություններ։ Զբաղվում էր նաև պարկուրով։ Բարձրությունը իր տարերքն էր»,- կարոտած պատմում է Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը:

Վերջինս նշում է, որ շատ էր վախենում, երբ տղան կառույցից կառույց էր  ցատկում, պատեր էր մագլցում, բայց Շանթը նրան միշտ հանգստացնում էր. «Երբ անհանգստանում էի և բարկանում, ասում էր՝ արդեն արել եմ, էլ մի՛ նեղվիր։ 12 տարեկանից իր համար բացահայտեց Թումոն, որտեղ նոր հետաքրքրություններ գտավ, տարվեց ֆիլմերի ստեղծումով և ընդհանրապես կինոյով։ Հենց այդ ժամանակ որոշեց, որ ռեժիսոր է դառնալու»,-ասաց մայրը։

Բայց, երբ եկավ Շանթի մասնագիտություն ընտրելու ժամանակը, գիտակցելով, որ կինոարվեստը դեռ այդքան էլ հեռանկարներ չունի Հայաստանում, որոշեց ընդունվել Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ՝ պայմանով երբևէ նկարել իր ֆիլմը: Համալսարանում Շանթը սովորեց մեկ կիսամյակ, որից հետո 2020 թվականի հունվարի 8-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ Կապանի հրետանային զորամասում. «Որոշակի առողջական խնդիրների պատճառով Շանթը ծառայում էր որոշ սահմանափակումներով։ Իրենց գունդը տարին երկու անգամ ուսումնական վարժանքներ էր անցկացնում Մեխակավանում։ Պատերազմից առաջ՝ սեպտեմբերի սկզբին, արդեն տեղափոխվել էին և Շանթը հոսպիտալից միանգամից մեկնեց Մեխակավան՝ միանալու ընկերներին։ Սկսվեց պատերազմը, որի մասին իրական պատկերացումներ չունեինք...»,- պատմում է հերոսի մայրը:

Ըստ նրա՝ Շանթը այդպես էլ չխոսեց պատերազմից։ Ռազմի դաշտից իր հեռախոսազանգերով փորձում էր միայն հանգստացնել ընտանիքի անդամներին. «Շանթի ասելով՝ իրենք և՛ կուշտ էին, և՛ հանգիստ: Վերջին անգամ տղաս զանգահարեց հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան․ մեծ դժվարությամբ կապի դուրս եկանք։ Այդ օրն իր ձայնը ուրիշ էր՝ հոգնած, մտահոգ, անքուն, մի խոսքով շատ ուրիշ էր ինքը. դա նկատեց և՛ Շանթի հայրը, և՛ ես։ Ամեն մեկս մեր հերթին փորձեցինք պարզել, թե ինչ է պատահել, բայց նա հանգստացրեց մեզ՝ ասելով, իբր նեղված է, որ չի կարողացել կապի դուրս գալ մեզ հետ և գնում է քնելու. դա վերջին խոսքն էր, ինչ ասաց Շանթը մեզ»,- նշեց նրա մայրը։

Ընտանիքի անդամները Շանթից մինչև հոկտեմբերի 11-ը լուր չունեցան։ Հետո իմացան, որ որդին զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ առաջին հրադադարը խախտելուց հետո,  անօդաչուի հարվածից. «Ավելի ուշ իմացանք, որ վիրավոր է եղել, այդ վիճակում մոտ մեկ ժամ ու կես սպասել է օգնության, երբ օգնությունը հասել է, Շանթս Իշխանաձորի բուժկետի ճանապարհին մահացել է»,- պատմում է մայրը, որին հիմա սփոփում են տղայի մասին հերոսական պատմությունները. «Ամիսներ հետո գնդի հրամանատարներից և մարտական ընկերներից իմացանք, որ Շանթը խիզախաբար կռվել է։ Հրամանատարների խոսքով՝ տղայիս վաշտը իրենց հաշվարկով մեծ վնաս է հասցրել թշնամուն։ Շանթը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով»,- նշեց Էլեն Նավոյանը։

Խոսելով Շանթի մասին՝ մայրը առաջինը ընդգծեց որդու՝ հասուն լինելը: Նա իր տարիքից շատ ավելի հասուն ու մեծ էր։ Հասակակիցներից տարբերվում էր իր մտածելակերպով, գիտակից և հստակ որոշումներով. «Տարբերվում էր նաև իր փիլիսոփայական մոտեցումներով։ Շատ զգացմունքային էր, բայց, միևնույն ժամանակ, զուսպ այդ զգացմունքները արտահայտելու մեջ։ Յուրօրինակ էր իր ոճով, իր տրամադրությունը հագուստի և անգամ գուլպաների գույներով էր արտահայտում»,- հուզված վերհիշում է հերոսի մայրը։

Շանթը իր տրամադրությունը արտահայտում էր ոչ միայն գունավոր հագուստներով, այլև գրառումներով. նա գրում էր դեռ 14 տարեկանից. «Տղաս գրել է նաև պատերազմի օրերին։ Իր զոհվելուց օրեր անց մեզ հաջողվեց գտնել իր գրպաններում եղած իրերը, անակնկալի եկանք՝ տեսնելով փոքրիկ նոթատետրը, որը մեզ համար բացահայտեց այն, ինչի մասին Շանթը լռում էր»,-նշեց Էլեն Նավոյանը։

Ընտանիքը ութ ամիս առաջ որոշեց. Շանթի բոլոր տարիների գրառումներով գիրք պետք է հրատարակվի. «Ամիսներ շարունակ փորձեցինք հավաքագրել Շանթի գրառումները. վերջապես գիրքը ծնվեց... այն կրում է «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» խորագիրը: Այս խոսքերը Շանթը գրել էր իր ինստագրամյան նկարներից մեկի ներքևում։ Գրքում տեղ են գտել նաև «Պատերազմ» խորագիրը կրող, պատերազմի օրերին Շանթի արված գրառումները»,- ընդգծեց հերոսի մայրը։

Անդրադառնալով Շանթի նպատակներին՝ մայրն ասաց, որ որդին ցանկանում էր համալսարանը ավարտել, աշխատել և ունենալ գեղեցիկ և մեծ ընտանիք՝ մանկան ճիչերով։ Իսկ Շանթի երազանքը մեկն էր. «Երազում էր ֆիլմ նկարելու մասին, վերջին ամիսներին սկսել էր մտածել նաև գրասենյակի մասին, որը կզբաղվեր տների նախագծերով և դրանց ձևավորմամբ։ Հիմա մենք փորձում ենք քիչ-քիչ իրականացնել տղայիս երազանքները»,- մեծ ցավով ասաց Էլեն Նավոյանը:

Նա նաև հպարտությամբ նշեց, որ որդու գրքի շնորհանդեսը արդեն տեղի է ունեցել. «Անչափ հուզիչ, գեղեցիկ համերգ-ներկայացում էր, որ ներկաներին տեղափոխեց Շանթի աշխարհ, և բոլորը այդ օրը մի կտոր Շանթ տարան իրենց հետ։ Գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվում է «ՇԱՆԹ-ԴԵԼՏԱ ՆԱՎՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, որը կրթական ծրագրեր է իրականացնելու՝ ներգրավելով զոհված տղաների քույրերին և եղբայրներին»,- ասաց հերոսի մայրը՝ փոքր-ինչ երջանիկ, որ որդու ինչ-որ երազանք կյանքի է կոչել։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС Украине
Самое популярное