Գրիզմանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ Մեսսի հետ պայմանագիրը երկարաձգելու պատճառով
ՍպորտԻսպանական «Բարսելոնան» կարող է ստիպված լինել վաճառելու հարձակվող Անտուան Գրիզմանին Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման և ֆուտբոլային ակումբում տիրող ընդհանուր իրավիճակի պատճառով, հայտնում է As-ը: Ինչպես նշում է թերթը, մոտ ժամանակներս պետք է հայտարարվի Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Բացի այդ՝ ակումբը մտադիր է ուժեղանալ՝ մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը: Մեմֆիս Դեպայի ու Սերխիո Ագուերոյի գալով՝ ֆրանսիացու համար ավելի դժվար կլինի տեղ գտնել հիմնական կազմում, ասվում է հոդվածում:
Այս պահին Գրիզմանը մտադիր չէ լքել «Բարսելոնան», այնուամենայնիվ, ակումբը կարող է ստիպված լինել վաճառել հարձակվողին, որի աշխատավարձը ամենաբարձրն է: Գրիզմանը «Բարսելոնային» է միացել Մադրիդի «Ատլետիկոյից» 2019 թվականի ամռանը՝ 120 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց: «Կապտանռնագույնների» կազմում 30-ամյա ֆուտբոլիստը 99 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ: