ՀԱՊԿ աշխատանքային խումբը ժամանել է Տաջիկստան
WorldԱյսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ աշխատանքային խումբը ժամանել է Տաջիկստան: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Մոսկվայից Դուշանբե են տեղափոխվել մի խումբ սպաներ, հաղորդումէ БЕЛТА-ն:
«Խմբի աշխատանքի հիմնական նպատակը տաջիկ-աֆղանստան սահմանային տարածքում իրավիճակի մոնիտորինգն է և ՀԱՊԿ ձևաչափով համատեղ միջոցառումների առաջարկների պատրաստումը», - գործակալության հետ զրույցում ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը:
Ըստ մամուլի քարտուղարի` նախատեսվում են դաշտային շրջայցեր երկրի հարավային շրջաններ և աշխատանքային հանդիպումներ Տաջիկստանի պաշտպանության նախարարության ղեկավարության, Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի և այլ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ: