Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին․ կրակը հասել է ադրբեջանական դիրքերին
ՀասարակությունArmLur.am-ը հայտնում է, որ սահմանամերձ Կոթի համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին։ ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել են, որ հրդեհի հեղինակները ադրբեջանցիներն են. «հենց կրակը վառել են, քամի է սկսվել, որն էլ կրակն ամբողջությամբ հակառակորդի կողմ է տարել։ Այս օրերին մենք էլ քամուն էինք սպասում, ու արի ու տես, որ քամին ճիշտ ժամանակին վրա հասավ»,- պատմեցին բնակիչները։