Շամիրամ գյուղի բնակիչներն առավոտյան փակելու են Երևան-Գյումրի մայրուղին
Հասարակություն«Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հարգելի հայրենակիցներ և լրտավամիջոցներ.
Քիչ առաջ Շամիրամ գյուղի բնակիչներ Խալիլ Ալիյանից ու Ջալիլ Ադեյանից տեղեկացա, որ ոչ մի գերատեսչությունից, ոչ մի արձագանք չեն ստացել, և համայնքի բնակիչները շատ վիրավորված և վրդովված են նման պահվածքից: Համայնքի կորուստը մի քանի տասնյակ և նույնիսկ հարյուրավոր միլիոնների դրամի է հասնում:
Ուստի վաղը, առավոտյան ժամը 10։30-ից փակելու են Երևան-Գյումրի մայրուղին»