Իտալիան հաղթեց Իսպանիային՝ դառնալով ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ -2020 եզրափակչի առաջին ֆինալիստը
SportԻտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Իսպանիայի հավաքականին ու դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Երեքշաբթի օրը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 60-րդ րոպեին Ֆեդերիկո Կյեզայի դիպուկ հարվածից հետո իտալացիներն առաջ անցան հաշվի մեջ, իսպանացիները 80-րդ րոպեին գնդակով պատասխանեցին Ալվարո Մորատային: 11 մետրանոց հարվածաշարում Իտալիայի հավաքականն ավելի դիպուկ խաղաց՝ 4: 2: Երկրորդ եզրափակչի մասնակիցը որոշվելու է չորեքշաբթի օրը՝ Անգլիա֊Դանիա խաղում: