Իսպանացի երիտասարդ խաղացողները դասեր կքաղեն ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի իրենց փորձից․ Բուսկետս
SportԻսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Բուսկետսը ասել է, որ ներկայիս կազմը շատ երիտասարդ խաղացողներ ունի և կօգտվի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ -2020-ի փորձից: Երեքշաբթի օրը իսպանացիները 11 մետրանոց հարվածաշարում Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ խաղում զիջեցին Իտալիայի հավաքականին: «Բոլորը Իտալիայի հավաքականին անվիճելի ֆավորիտ էին համարում, բայց մենք ցույց տվեցինք, որ գերազանցում ենք նրանց: Մեր թիմում շատ երիտասարդ խաղացողներ կան, և այս փորձը օգուտ կբերի ազգային հավաքականին, այն դեռ կվերադառնա», - ասել է Բուսկետսը, մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: «Մենք պարտադրեցինք մեր ուզածը։ Այս խաղում, կարծում եմ, մենք գերակշիռ դիրքում էինք: Բայց սա ֆուտբոլ է, և մեզ մնում է միայն շնորհավորել Իտալիային», - ավելացրել է կիսապաշտպանը: