Ամեն օր՝ ժամը 5-ից, 30 ջրցան մեքենա խմելու ջրով ցողում է մայրաքաղաքի փողոցները
VideoԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքը մաքրող ջրցան մեքենաների մասին։
«Մայրաքաղաքի ջրցաններն են, որ ամեն օր լուսադեմին արթնացնում են երևանյան փողոցները:
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 30 մեքենա ամեն օր՝ սկսած ժամը 5-ից, բոլոր վարչական շրջաններում խմելու ջրով ցողում է փողոցները՝ ոչ միայն մաքրելով դրանք, այլև զովացնելով ու բացվող օրվան ընդառաջ փորձելով փոքր-ինչ մեղմել քաղաքի տապը»: