Իցհակ Գերցոգը ստանձնեց Իսրայելի նախագահի պաշտոնը
МирԻցհակ Հերցոգը երդում է տվել Իսրայելի խորհրդարանին՝ որպես 11-րդ նախագահ, որից հետո ստորագրել է դրա տեքստը: Պաշտոնական արարողությունը հեռարձակվել է խորհրդարանի մամուլի ծառայության կողմից, հաղորդում է Associated Press-ը:
«Իմ առաքելությունը, իմ ժամկետի առաքելությունն է ամեն ինչ անել հույսը վերադարձնելու համար»,- ասել է նա իր երդմնակալության խոսքում:
Հերցոգը խոստացել է լինել «յուրաքանչյուրի նախագահը»՝ հավելելով, որ բոլոր իսրայելցիների «հիմնական ակնկալիքը» իրենից եւ ընդհանուր առմամբ կառավարությունից՝ երկրում հակամարտության իրավիճակի կարգավորումն է:
Հերցոգը, որի հայրը՝ Հաիմը 1980-ականներին եղել է Իսրայելի նախագահ, այս պաշտոնը կզբաղեցնի մեկ յոթնամյա ժամկետով: Հաիմ Հերցոգը նաեւ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն է եղել: