Զոհված և վիրավորում ստացած զինծառայողների երեխաներն ամռանն անվճար կհանգստանան ճամբարներում. Վահրամ Դումանյան
Տեսանյութեր«Կառավարությունը ավելի քան 335 մլն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու համար»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը
«Խոսքը մոտ 7-13 տարեկան մոտ 3200 երեխայի մասին է. նրանք իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր՝ 2 հերթափոխով»,- նշեց նախարարը: