Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային. Էլինար Վարդանյան
ԲլոգոսֆերաԻշխանության կողմից սկսած քաղաքական ճնշումների հանդեպ անտարբերությունը չի հասկացվում: Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային, որ իրականացվում է այն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարել են ամենավճռական պահերին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը.
«Սյունիքի համայնքապետերը, սյունեցի գործիչները հայրենասիրական կեցվածք ու լուրջ դիմադրություն են դրսևորել ամենադժվար պահերին:
Հիմա սյունեցիների, Արմեն Չարչյանի և մնացած համայնքապետերի նկատմամբ ճնշումներին լուռ հետևելը անթույլատրելի է: Պետք է համախմբվել հանուն նրանց պաշտպանության: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե այսօր մենք չկանգնենք հետընտրական վենդետայի ենթարկվողների կողքին, վաղը մենակ կմնանք ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարում»,- գրել է նա: